Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըտավար բան չի կարելի, որ իմ գլուխս հետըդ մին անեմ, չուելը մենք լիս աշխարհը չգնանք:

Հուշապն ասում է.— Որ գնանք լիս աշխարհը, էնտով գլուխըդ հետս մին կանե՞ս։

Էն կնիկն էլ ասում է.— Բա՛, հարկ է։

Ասում է Հուշապը.— Երբոր թենը է, մենք խազինա շատ ունենք։

Էլ կնիկն էլ ասում է.— Երբոր խազինա ունենք, հետներնուս տանենք, որ մեզ համար տներ բան կշինենք, կկառավարվենք։

Ասում է հուշապը.— Լավ էս ասում, գնանք խազինեն տանենք:

Էն կնիկն ասում է թե.— Ինչո՞վ տանենք։

Նե էլ ասում է.— Մենք մի սև ձի ունենք, էն ձիուն կբարձենք, նե կբերի։

Բերում են սև ձին, բարձում են խազինեն, հընկնում է հուշապը հաղագ դնում, որ դունչը բաց է անում ճամբա ելնում են լուս աշխարհ։ Էն կնիկն էլ էն ձիուն նստած ըլլում, հուշապն էլ ուրիշ՝ ձիու նստած էր։

Էդ հուշապը էդ կնկանը ասում է.— Դու առաջին գնա։

Էդ կնիկն էլ ասում ա.— Չէ, դուն գնա առաջ։

Հուշապն սկսում է առաջին գնալ, էդ կնիկը թուր ա հանում, վրա բերում, հուշապի գլուխը սըզբըվում ա, յուշապ վեր ընկնում սատկած: Մնում է մենակ էդ կնիկը, մեկ էլ էն Սև ձին ու խազինեն։

Էս կնիկն ասում է.— Ի՞նչ անեմ, խոմ էս խազինեն էստեղ թողնելու չեմ, պետք է տանեմ հետս։

Վերում է, ձին տանում, գնում ա։ Գնում ա տեսնում, որ հրես իրան մարդը, էն Քոսի պատի տակը դեռ նսաած է։

Ասում է.—Հե՜յ վա՜յ, հե՜յ վա՜յ. ես քեզ. որ ասեի, թէ քոսի վրա խալիչեն չծախես, մեր գլուխ օղպաթ պտի բերիլ։

Էն մարդն էլ ասում է.— Ես ի՞նչ գիտեի, որ քոսա է, ես միրուքավոր մարդի վրա ծախեցի, ես ի՞նչ գիտնայի քոսա է ու այդպես արի։

Թագավորի աղջիկը ասում է.— Աստծու փառքը, ա՜յ մարդ, որ մենք էսքան չարչարեցինք, ըժում հետ դուրս էկանք: Հիմա էլ մի վախենալ, արի էս ձին բռնի, այդ բեռը խազինա է, մենք չել մեր մահի օրը ուտենք չի հատնիլ։

Ասում է.— Դե՛հ, գնանք,— էն մարդը։

Թագավորի աղջիկը ասում է.— Վե՞րտեղ գնանք։

Տղեն ասում է.— Կերթանք մեր տունը։