Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կնիկն ասում է.— Չէ, պետք է չի գնանք: Քանի որ Քոսեն էկել է էնտեղ, էլ էն տունը մենք չկենանք:

Տղեն ասում է.— Պա՛, որդի գնանք:

Թագավորի աղջիկն ասում է.— Տունը շինած, պա էդքան էլ չգիտե՜ս, որ քեզ էն պառավ մարդը իմ տեղը նշանց էր տվել, ասած էր «կոնֆետ, մանտրուք կառնես, ըժում էդ մանտրուքով քու կնիկդ կգտնես»: Ա՜յ քու տունդ, քու հերդ էլ էն պառավ մարդն է: Պետք է մենք գնանք նրա տունը:

Սրանք ասում են ու վե կենում ու գնում: Գնում են էն պառավ մարդի տունը:

Էն պառավ մարդն ասում ա.— Բարի՜, հազար բարի էք էկել:

Դա շատ ուրախանում է:

Էդ պառավ մարդն ասում է.— Ա՜յ տղա, դու քու տունը գնալ էս հուզո՞ւմ, թե՞ չէ։

Էն տղեն էլ ասում է.— Իմ տունս էս է, որ դուն ինձ բարի խրատ տվիր։ Եթե դուն չէր էլլել, ես էլ պեթարապ կլեի, հըմա ես քեզանից շատ շնորհակալ եմ, դու ինձ համար և իմ ընտանիքի համար կլես ծնող, մենք էլ քեզ հարազատ որդիք կլենք։

Որ էդ տղեն սկսում է թենց ասել, էս պառավ մարդի սիրտը շատ ուրախանում ա, ասում ա.— Որդի՛, եբոր դուք ինձ ընդունում էք, ինձ որդի դառնում եք, ձեր փալի աստծուն եք ընդունում,— ասում է,— ես ձեզ նորից օխտն օր, օխտ քշեր պետք ա հարսանիք անեմ։

Էս տղեն և թագավորի աղջիկը ասում են.— Հայրիկ ջան, շատ լավ ես ասում, բայց տուն չի ունենք, պետք ա տուն շինենք, նորից մեզ, քու կամքովդ, ոնց որ գիտես քու խելքի կտրածը, հընենց մեզ հրսանիք կանես։

Էս պառավ մարդը ասում ա.— Ա՜յ որդիք, շատ լավ էք ասում, ըսկսենք տները պատրաստել, ըժում հարսանիք կանենք։

Դրանք սկսում են էդ տների պլանին, վերցնում տալի փոդրատչու, ինճիների։

Ասում են.— Էն տեսակ հայաթները կշինեք, որ մեր տունը թագավորի տանը շվաք անի։

Դրանք սկսում են թենց։ Դրանց հավան կացած տներր շինում են, ըժումը գնում են նորից հավաքվում էդ թաժա տների մևջը, սկսում են դրանք էդ տեղ օխտն օր, օխը գիշեր զուռնա դըհոլ ածում, սազանդարները բերում, դրանք քեֆ են անում ու հըրսանիք: