40. ԱՐԾԻՎ ՊԱՌԱՎ
Ըլլում է մի մարդ, մի կնիկ ու իրանց իրեք էրեխա՝ էրկու աղջիկ, մի տղա։
Կնիկն ասում է.— Էրեխանց պեթարապ արա։
Հետո մարդն ասում է.— Իրեք հաց թխի աղի։
Կնիկն թխեց իրեք աղի հաց ու տվեց մարդին։ Էս մարդր էրեխանց վե կալավ ու գնաց, գնաց մի ծմակի մեջ։
Ասավ էրեխանց.— Էկեք հաց ուտենք։
Էրեխեք էկան ու աղի հացը կերան, ասին.— Ապի, ծըրավել ենք։
Ապին ասում ա.— Ես ջրի տեղը գիտեմ, գնամ ջուր բերեմ։
Խաբեց, գնաց ու էլ չեկավ։
Էրեխեքը մնացին ձեռները ծոցերնուն. ճամբախ չգիտեին, վե կացան, գնացին՝ մի հելիվոր մարդի ռաստ էկան։ Հելիվորն էլ չոբան էր։ Գնացին հիրիկունը հելիվորի հետ հելիվորի տունը: Չոբանն էլ քոռ ա, տենում չի, վեր ա կենում իծունուց մի թաս կաթ ա կթում ու բերում բրդում ուտում։ Հելիվորր ուտելիս, էեխեքն էլ մէ ղրաղից են ուտում։
Հելիվորն ասում ա.— Էս խի՞ չի կշտացա։
Մեկ էլ գնում կթում, էլի էդ էրեխեքը վրա դառնում են, որ տեսնում է էլի չի կշտանում, հելիվորը ձեռքերը հըսենց էրկարացնում ու էրեխանց բռնում ա, ու էրեխեք լաց են լինում։