Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հելիվորն ասում ա.— Բալա ջան, լաց մեք լիք, ես էրեխա չունեմ, ձեզ որ գտա, շատ ուրւսխացա։

Հետո էդ էրեխեքը դառնում են տասնհինգ տարեկան ըլլում:

Հեիվորը տղին ասում է.— Դու գնա օչխարը։ Տանում ես փլան սարի վրա, ամեն տեղի վրա էլ տար, բայց թենց Արծվի սարի վրա տանիլ մի։

Էս տղեն մի քանի վախտ օչխարն է գնում։ Հետո ասում է.— Գնամ անգամ մը Արծվի սարը տենամ ի՜նչ կա։ Գնում է տենում, որ մի աղբյուր է դուրս գցում։ Կանաչ սար մըն Է։ Մեկ էլ էնդին է մտիկ տալիս, տենում որ պառավ կնիկ մը դուրս էկավ էդ սարից: Էդ թող մնա՝ մենք դառնանք հըլիվորին։ Հըլիվոր ուներ մի Ասլան մի Ղափլան՝ կապած զընճիլով։

Պառավն է, որ դուս էկավ, տղեն վախեցավ ու ասաց.— Է՜յ Աստված, դու ինձ քոմակ անես։

Պառավն ասաց.— Այ տղա, օձն իրան պորտով և խուշն իրան թևով էկած չէ էստեղ, դուն քանի՞ գլխանի ես, որ էկիր էս։

Տղեն ասաց.— Դեդի ջա՛ն, էս մի հետի ինձ բախշիր։

Պառավն նստեց ծառի տակին։ Ասաց տղին.— Ա՛րի իմ կուշտըս։

Դինջացավ, ասաց.— Գըլուխս քըթվի։

Տղեն հելավ գնաց պառավի կուշտը ու սկսավ նրա գլուխը քթվել։ Գլուխը քթվում է, տենում է, որ պառվու մազերը էրկեն են, տանում ա ծառից էրկու իրեք տեղով կապում է։ Պառավ հիմանում չէ:

Տղեն թողաց պառավին ու ղրաղ քաշվեց։ Պառավն ուզեց, որ վե կենա, տեսավ, որ դիպ մազերը ծառից կապված են, ծըվաց, իրեք անգամ ծըվաց, տղեն տեսավ, որ արծիվ էր։

Ասավ.— Տղա՛, էկուր իմ աղլուղը կուտամ, իմ մազերը վեր թող։

Տղեն ասաց, որ.— Աղլուղը վրա արա, կգամ վեր կթողում։

Պառավը գցում է աղլուղը, ասում է.— Ա՛յ տղա, դու աղլուղը վերցրու։

Տղան վերցնում ա ու ասում ա.— Պառա՛վ, աղլուղ ի՞նչ հունարի տեր ա։

Պառավն ասում ա.— Թե որ հըլիվորի աչքերին քսես, կսաղանա։

Տղեն էլի պառավը վեր չի թողում։

Ասում է պառավն.— Արի քեզ մի շհու էլ կտամ։