Տղեն ասում ա.— Նանի՛, շըհուն ի՞նչ հունարի տեր ա։
Պառավն ասում ա.— Եթե փչես, քարերն չըմ օչխար կդառնան։
Պառավն շըհուն գցում ա, տղեն վերցնում ա ու փըչում, տենում ա, որ քարերը չըմ օչխար դառան, ու դըբա իրան են գալիս։
Էս տղեն էլի պառավին վեր չէ թողելիս: Մնում ա կապած:
Պառավն էլ սկսում է ծառից կռծել, որ ծառը պոկի ու տղին պեթարապ անի:
Էն տեղ հըլիվորը տեսնում ա, որ Ասլանն ու Ղափլանն հենց ուզում են զընճիլը կտրել: Հըլիվորն ասում.— Հե՜յ, վա՜յ, վա՜յ, էրեխիս տեղը նեղ ա։
Գնում ա Ասլանին, Ղափլանին վեր ա թողնում:
Ասլանն ու Ղափլանը ձեռաց հասնում են ու ծառի վրա կապած արծիվ պառավին ուտում են:
Տղեն տենում ա, որ ինքը պառավի ձեռից ազատ ա, ընկնում ա օչխարի առաջ ու գնում ա տուն։
Հըլիվորն ասում ա.— Ա՜յ բալա ջա՛ն, դու օչխարը ինչ անում ես, տեղ գյում չի կա։ Թող ու արի տուն:
Էդ տեղ թողում ա օչխարը, գալիս է հըլիվորի կուշտը։
Հըլիվորը ասում ա էդ տղին.— Բալա ջա՛ն, ի՜նչ խապար։
Տղեն ասում ա.— Ապի ջա՛ն, ես տի քու աչքերը սաղացնեմ։
Աղլուղը հանում ա ու տալիս ա հըլիվորին։
Հըլիվորը աչքերին քսում ա թե չէ, սաղանում ա։
Էդ օչխարր մնում ա դրանց, շըհուն ու աղլուղն էլ մնում ա տղի ձեռին։
Հըլիվորը ասում ա.— Ա՜յ տղա, դու լի ընձի որթի, ես լե՝ քեզ հեր լիմ։
Դրանց է մնում արծվի աղբյուրը, հենց վայելում են ու լավ, լավ հարստանում են, նրանք հասան իրանց մուրազին, մենք էլ՝ մեր մուրազին։
Աստծանե իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը լսողին, մինն էլ մտիկ անողին։