Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լցնում աղբուրն, ու ինքը հեռու տապ անում։ Շատ ա կենում, թե քիչ մընէլ տենում ա րևաց Ղըռխանասու գլուխը։ Դեռ մի օրավար հեռու ոտնաձենը լսում ա։ Ձին որ խրխնջում ա, սար ու ձոր րոտում են․․․ Թոռչու տղեն վախվախելով ծառերի ճղքների միջիցը մտիկ ա անում։ Որ ձիու պնչածակերիցը դուս եկող կրակը աչքին ա ընգնում, ուռի պես դողում ա ու լիզուն փորը գձում։

Ձին գալիս ա վրա ընգնում աղբրին ու խմում։ Քանի խմում ա՝ ծրավում ա, քանի խմում ա՝ ծրավում ա. հնչվելը խմում ա, որ աղբրումն էլ քցախի կաթիլ չի մնում։

Ձին դնթռնում ա ու մնում տեղնուտեղը կանգնած։ Թոռչու տղեն դուս ա գալի մերուցն ու նստում Ղըռխանասու վրա, ճամփա ընգնում դպա թգավորի ամարաթնին։ Օխտն օրեն ճամփեն նա մի օրումն ա կտրում ու Ղըռխանասին տալի թգավորին։

Թգավորը տենում ա, որ խաբնով բան չի դուս գալիս՝ Թոռչու տղին կանչում ա ու ասում.— Յա՛ ինձ հմա մի սիրուն ախչիկ պտիս ճարել, յա՛ թե չէ քու կնգանը պտիս բերել, թե չէ՝ ու գլուխդ տալ կտամ։

Թոռչու տղեն րիգունը տուն ա գալիս ու ունքերը կիտած, սևսրտած կրակի ղրաղին նստում։

Կնիկը հարցնում ա․— Թգավորն ի՞նչ ասավ, ինչի՞ ես ունքերդ կիտել։

— Ո՞նց չի ունքերս կիտեմ,— ասում ա Թոռչու տղեն,— թգավորն ասել ա, որ յա՛ իր հմա իրա լայաղ ախչիկ ճարեմ, յա՛ իմ կնգանս իրան տամ։

— Էդ դարդակ բանի հմա էլ ինչի՞ ես դարդ անում,— ասում ա կնիկը,— գնա թգավորիցը իր մատնուքն էլ ուզե, մի լավ շո՛ւն էլ, մի փահլևան էլ, օխտը հատ էլ իմ ասած քոք որձեր ու արի, ես քե կոսեմ, թե ոնց պտիս ախչիկ ճարել։

Թոռչու տղեն գնում ա թգավորիցը նրա մատնուքն էլա ուզում, մի շուն էլ, մի փահլևան էլ, օխտը քոք որձ էլ ու տուն գալիս։ Կնիկը նրան սովորեցնում ա, թե որդի պտի գնալ, ինչ պտի անել, որ ախչիկը բերե, ու ճամփու ա դնում։

Օխը որձերից մինը մորթում ա, ինքն ուտում ու դմակը տալի Շանը։ Մինն էլ մորթում ա Փահլևանի հմա։ Փահլևանը միսն ուտում ա, դմակը տալի Շանը։ Գնում են, գնում, շատն ու քիչ աստոծ գիդե, ճամփին տենում են մի մարդ մի վենձ ջրի վրա ընգած խմում ա ու կանչում․ «Վա՜յ ջուր, վա՜յ ջուր, որ խմեմ, ծարավս հովանա»։