Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

41. ՏԵՐՏԵՐԻ ԱՐՋ ՏՂԵՆ

[1]

Ըլել ա, չի էլել, ժըմընակով մի տերտեր է ըլել, գնացել ա էս տերտերը փետի։ Փետատեղը մեկ արջ տերտերին ռաստ ա գալի:

Էս Արջը տերտերին ասում ա.— Պետք է գաս իմ մոտ, ինձ հետ խառնվես, մի տարի եդը կգաս տղեդ կտանես, եթե չգաս, մեկ էլ ռաստ կբերեմ քեզ՝ կվերջացնեմ։

Էս տերտերը ուշանում ա, չի գնում, տարում ժըմընակ էլի փետի է գնում։ Արջը ռաստ է գալի հետը, ասում ա տերտերին, թե.— Դու խի՞ չի էկար ժըմընակին։

Տերտերը ասում ա.— Մոռացա։

Արջը ասում ա.— Ա՜յ հիմի խո էկել էս, տղեդ տար, չէ՝ քո վերջն է։

Տերտերն էլ իրան տղին վերցնում ա, տանում իրան տունը։

Տերտերը իրան տանը էդ տղին պահպանում ա. էդ տղեն շուտով մեծանում ա, նա գնում ա երեխանց հետ դռանը խաղալու։

Գնում է խաղալու հարևան երեխանց հետ, մեկ էրեխի կուռն ա կոտրում, մեկ էրեխի ոտն ա կոտրում, մեկ էրեխի գլուխն ա կոտրում: Էս էրեխեքր գնում են իրանց տներումը, իրանց հայրներին

  1. Այս հեքիաթի բնագրում մատիտով ուղղումներ են կատարված՝ Լոռու բարբառին համապատասխան դարձնելու համար—Ծ. Կ.: