Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տերտերի տղեն էլ ասում ա.— Էկեք էս տեղ։

Տանում ա շանց տալի, ասում ա.— Ա՛յ էս կատուն ձեզ հիվանդացրելիս ա ըլիլ։

Էդ տղերքը ասում են.— Շատ դուզ ա, դա պոչով մեզ տեր, մենք նղավեինք ու հըվանդանայինք:

Տերտերի տղեն ասում ա.— Դե վեր կացեք գնանք, մե մեծ թոկը վերցրեք ու գնանք։

Դրանք վերցնում են էդ թոկը ու գնում են էդ հորի կուշտը, էդ Ծառ տըկռապոկ անող տղի միջքում են դնում թոկը ու կախ անում են հորի մեջ։

Դա կիսակախ անիլը ասում ա.— Հանեցեք ինձ էդտեղաց, էրվեցի:

Դրան եդ հանում են։

Տերտերի տղեն ասում ա.— Թոկը իմ մեջքիս կապեցեք:

Կապում են նրա մեջքին ու կախում են հորի մեջ, հոր իջնելիս Տերտերի տղեն ասում ա.— Քանի ասեմ էրվեցի, դուք կախ թողեք:

Էս Տերտերի տղեն հորը կախ ա ըլում, ասում ա.— Էրվեցի՜։

Քանի դա ասում ա, «էրվեցի՜», դրանք վեր են թողնում, որ գնում ա, հասնում ա հորի տակը, էլ չի էրվում, ընդեղ մոտենալում, տեսնում է մի հուշապ քնած կա, մեկ էլ մի սիրուն աղջիկ, որ էն աղջկա հուրը էրում է, որ հորից էնոր խաթրու չեն կարող կախիլ: Էս տղեն թուրը հանում ա ու էս հուշապի գլխին վրա է բերում, վեց գլուխը պոկում ա, մեկը մնում ա։ Հուշապը օխտը գլխանի էր։

Էս հուշապը ասում ա.— Ա՛յ տղա, մեկ էլ տուր, մեկ էլ տուր:

Էս տղեն ասում ա.— Իմ մորիցս մեկ եմ ծնվել։

Տալիս չէ էլ, հուշապը սատկում ա։

— Թոկը,— ասում ա էն աղջկանն էս տղեն,— կապի ղու, դու ել ծերգին։

Էդ աղջիկն էլ ասում ա Տերտերի տղին.— Ծերգին դու դուս էլի:

Աղջիկն ասում ա.— Ես դուս Լերթում, էն տղերքը քեզ հորիցը չեն հանի էլ։

Ասում ա Տերտերի տղեն.— Թե իմ աղբերտինքն ին, նրանք կըհանեն։

— Դե լավ,— ասում ա,— երբոր թենց ա՝ սա մի քար ու չախմախ, որ դու չըխմախին կտաս, ու մի փետե ձի կգա ոտները, վեր կելլես վրան, էն ժամ ոտներդ հուփ կուտաս վրեն, ըժում ծակովը քեզ դուրս կհանի։