Թենց ասում ա ու ինքը դուս է ըլլում[1]։
Հորի գլխի էրկու տղեն տեսնում են, որ էդ աղջիկը էդքան սիրուն ա, «Տերտերի տղին թողունք հորումը,— ասում են,— ու էդ աղջիկը առնենք էրթանք»։
Թողում են. Տերտերի տղեն որքան ասում էր. «Հանեք զիս հորիք», մտիկ չեն տալիս ու ասում են.— «Չենք հանի»։
Տերտերի տղեն ասում է.— Ղորդ որ, ընդուր ասում էր աղջիկը՝ «Ծերդը դու դուս ելիր, ես որ իլանեմ՝ քեզի չեն հանելու»։
Ըժում ինքը չըխմտխին է տալի, տեսնում է փետե ձին էկավ, դա ձիուն վեր է ըլլում ու էդ ծակով դուս է ըլլում, գնում է, տեսնում որ էդ էրկու տղեն հիրուր տալիս են, թե «Էդ աղջիկը ես տի ուզեմ», նե ասում է՝ «Ես կուզեմ»։
Տերտերի տղեն չոմբախը վերցնում ա ու էդ էրկու տղին, ամնեքին մին խփում ա թը չէ՝ դրանք սատկում են։ Դրանց գցում ա էն ֆորի մեջը, ըժում մի մեծ քարը բերում ֆորի ըղեն քըցում է:
Ըժում Էն աղջիկն ու Տերտերի տղենը իրուբ հ՚ուզում են, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք Է ըլլում։ Նրանք հասան իրանց մուրազին, դուք Էլ հասնեք ձեր մուրազին։
- ↑ Աղջիկը—Ծ. Բ.: