Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սա էլ ասում է.— ...Ո՞վ է փարակյոթը։

Ասում է իլղարածը.— Բա ի՞նչ ասեմ։

Ասում է.— Ջան֊խարդաշ ասա։

Ասում է իլղարածը.— Ջան-խարդաշ, ո՜ւր էս գնում։

Դա ասում է.— Գնում եմ իմ հոր ու իմ աղբրտանց արինը Հուշապից առնելու։

Իլղարածն ասում է.— Չըվել իմ էն մադյանները ցած անելը, էդ իլղերը բռնես, վեր հելլես քշես, կիմանամ, որ կառնես, թէ չէ՝ չես կրնար առնել։

Դա երես հետ է թեքում դենը, Ջան-խարդաշը իլղի քամակն է ըլլում, դես քշում, դեն քշում։

Իլղարածը մտիկ է տալի, որ ձիուն դես դեն քշում է, սպանում է։

Դա ասում է.— Պա՛, պա՛, պա՛, հերիք է քշես, ձին սպանեցիր, հորդ ու աղբրտանցդ արինը կառնես դե՜հ, գնա։

Գնում է դա։ Հուշապն աղջկան դուս է ղրկում, ասում է.— Տե՜ս, ի՛նչ է գալի։

Աղջիկը դուս է գալի, մտիկ է տալի, որ հրես մի թոզ ու դուման է գալի։

Գնում Հուշապին ասում է.— Պա՛, պա՛, պա՛, մի զարմանալու թոզ ու դուման է գալիս։

Հուշապն ասում է.— Մենք էլ դրա խըսմաթը։

Մի քիչ մտիկ է տալիս, ասում է աղջկան.— Աղջի՛, դուս մտիկ, տես, դա ի՞նչ է։

Աղջիկը մտիկ է տալի, որ հրես մի մարդ է գալիս զարմանալու։

Աղջիկը գնում է Հուշապին ասում.— Մի մարդ է գալի զարմանալու։

Հուշապն ասում է.— Մենք էլ դրա խըսմաթն ենք։

Մի քիչ մտիկ է տալիս, ասում է աղջկան.— Աղջի՛, մտիկ տուր, տես թէ բաղի չափարը եկին է անցկանում, թէ կամաց։

Էս աղջիկը մտիկ է տալի, որ դեռ էդ մարդի ոտը հասիլ չէր, չափարը կորավ։

Գնում է ու Հուշապին ասում է.— Դըռ ոտը չափարին չէր հասի, չափարը կորավ։

Հուշապն ասում է.— Մենք էլ դրա խըսմաթ։

— Աղջի՛,— ասում է Հուշապն,— դուս ե՛լ, մտիկ տուր, հաղողը ճիթ֊ճիթ է ուտում, թե գիլլա-գիլլա:

Աղջիկը մտիկ է տալի, որ վազն էլ ուտում է հետը։