Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էն էլ ասում է.— Ի՜նչ կա, հեշտ է։

Ասում է Արջը.— Ի՞նչ տամ, որ շանց տաս ընձի էլ, տեղ ըլլի բարձրանամ գամ քո կուշտը։

Էն էլ ասում է.— Ի՞նչ կտաս, որ շանց տամ՝ բարձրանաս։

Արջն ասում է.— Դե դու ասա, տենեմ, ի՞նչ էս ուզում, որ տամ։

Ջան-խարդաշն էլ ասում է.— Դու ի՜նչ ունես, որ ես ուզեմ՝ տաս, մի պարապ տուն ունես, տանդ ղադ չկա, ի՞նչ ուզեմ։

Արջն էլ ասում է.— Դու տուն ի՞նչ ես անում, փող ուզե, որ փող տամ։

Ջան-խարդաշն ասում է.— Հո՞ւր է քո փողը, հանե նշանց տուր, որ շանց տամ, դաս էստեղ։

Արջը իրան մտքում մտածում է, որ. «Էս փողերը հանեմ սրան շանց տամ, ղաթի որ ինք մըչան անե, ինձ քով տանե, ես սրան պեթարը կանեմ, փողերը ինձ կմնա»։

Իր մտքում Արջը մտածում ու փողերն՝ օխտ կուքում օսկի, որ բուխարի միջին թաղած է եղեր, գետնի միջին, փորում հանում։ Ջան֊խարդաշը մտիկ է տալի, տեսնում, որ Արջը փողը հանեց։

Արջն ասում է.— Դե՛, Ջան֊խարդաշ, տեսնո՜ւմ ես, որ փողերը հանել եմ, շանց տուր, որ ես էլ էդտեղ հլլեմ։ Տեսնո՞ւմ էս, որ սուտ չեմ ասում։

Ջան-խարդաշն ասում է.— Մի՞թե ես էլ սուտ կասեմ, ես էլ ղորթ կասեմ։

Արջն ասում է.— Դե շանց տուր, որ վեր ըլլեմ։

Ջան-խարդաշն ասում է.— Ա՜յ էդ մեծ ջղացաքարը, որ կա էդտեղ, ես կցեցի շըլինքս, ժում ծուլ էլա հընկա ըստեղ։ Հըմի էլ դու շըլինքդ գցի, խայիմ ծուլ է՛լ, կըլլես էստեղ։

Արջը էն մեծ ջղացաքարը գցում է իրան շըլինքը, ժում որ ղայիմ ծուլ ա լում, որ օճոռքին ըլլի, քարը էդ արջն վեր ա բերում, ջարդուխուրդ ա անում։

Արջն ասաց.— Ո՞նց շանց տվիր, որ չկարացի վեր ըլլել, վեր հընկա ջարդուխուրդ ըլլա։

Ջան-խարդաշն ասում է.— Պա՜, ի՜նչ կա, ես վեր կգամ, պակաս բաներդ էլ ես կը դրստեմ, շանց կուտամ։

Ժում վեր է գալի։ Արջ հենց գիդում է, թէ իրան օգնել պիտի, ինքը սատկում է քարի տակը։ Ջան-խարդաշը վեր է գալի, էնտեղ կացին է ըլլում, վեր ունում։ Ջաղացքարը Արջի շըլինքում է լինում, Արջը քարի տակին է լինում, գլուխը դուրս։