Արջը ասում է.— Էդ կացինով, քարի կեսին որ տաս՝ կկոտրի քարը, ես դուրս կգամ։
Էդ Ջան-խարդաշն էլ կացինով սկսում է արջի գլխին տալ։ Մի էրկու հատ տալիս է թէ չէ, Արջը սատկում է։ Հընենց էն տեղը հոր ա ըլլում. արջը գցում է մեջը, էն ջաղացքաքարն էլ ըռխին գցում, էն օխա կուքում ոսկին վեր է էնում, գնում։
Ասում է.— Գնամ տենամ, թէ իմ մերս, աղբերտինքս ի՞նչ ըլլան։
Գնում է, տեսնում է, որ իրան մերը մենակ, էն վեց տղեն իրանց մորերուն վեր են կալել գնացել։ Մերը էնքան դարդ է արել, որ՝ «տղեն գնաց ու չէկավ»։
Գնում է, ասում է.— Ա՛յ նանի, էնքան աշխատել եմ, որ միչև մեր մահը հերիք է, բերել եմ օխտ կուքում օսկի, ըմա,— ասում է,— իմ էն վեց աղբեր ուր կըլլին, թըղ ըլլին, աստված իրանց սրտով, իրանց գործքով, իրանց փայ տա, ոնց որ իմ հետս արին։
Նոր կերան, խմեցին, քեփ արին, լավ-լավ տներ շինեցին. չըվել օրն մահուն բարին մեր օջախում, չարն անօրենի օջախում, բարին մեր կշտին, չարն անօրենի կշտին։