Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

43. ՀԱՍԱՐ-ԲԱՍԱՐՆ ՈՒ ՔՈՌԻ ՏՂԱ ՓԻԼՈՍԸ

Էլել ա, չի էլել մի թագավոր, ունեցել ա մի կնիկ, օխտը տղա, էդ տղերանց քիր չի էլել:

Էդ թագավորը մեռել ա, էս կնիկը մնացել ա ոռֆերի: Դա գնացել ա մի դևու հետ մի անղդամութեն արել, երկուֆոգսացեր ա:

էդ կնգա վատենին մոռացել ա, իր պուճուր տղեն գնացել ա հանդը ասել ա.— Նանի՛, էսօր թե ազատվես՝ թե աղջիկ բերես, ջա՞հրեն կդնես կտերը, թե տղա բերես, եզան լուծը կդնես կտերը:

էդ կնիկը ազատվում, բերում ա մի աղջիկ, ջահրեն տանում ա դնում կտերը։

Էդ տղեն մտիկ ա անում, տենում, որ մերը ազատվել ա, աղջիկ բերել, ջահրեն կտրեն ա դրել: Ուրախանալով էկել ա տունը։ Մանուկը ութ օրական ա դառել, բերել են օխտը ընգնանին դրել են կրակին, դուս են էլն ում մեծարքի՝ հարևաններին կանչելու, որ՝ «Կնունք ենք անում, մեր քիրը կնքում ենք»։

էկան տեսան, որ էդ պղինձներում ոչ մինումն էլ կերակուր չկա, պղինձները դատարկված վեր դրած են։

Էս խալխը, սա ասավ՝ «Էս ո՞նց էլավ», նա ասավ. «էս ո՞նց էլավ. էս ի՜նչ բան էր, որ խորակը հատավ, պղնձնում կա ոչ»։

Էդ պուճուր տղեն հնարով էր, ասավ.— Ես լավ գիտեմ, էս