Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեխեն իմ հորիցը չի, էս տուն էլ ուրիշ էկող չի լել, էս րեխեն Դևից ա։

Տղեն գնաց տեհավ, որ րեխեն շատ մենծացել ա բարուրի միջին. գնաց եդ քաշեց, տեհավ, որ էն պղնձի շիլափլավից րեխի պռոշների վրա կպած ա։

Պուճուր տղեն էս որ տեհավ, ասավ.— Նանի՛, հացը դիր ուտեմ, ես գնում եմ մի երկրի վրա։

Մերը ասավ.— Ջա՛ռ էրթաս, ջհանդա՜մը։ Չկել հիմի՝ վա՜յ մի քիր, վա՜յ մի քիր, հիմի քիրն էլավ՝ վեր ես կենում կորչես, դվորն դենը ուզում ես, կորի՛։

Ասում ա.— Նանի՛, ինձանե ինչ ես նեղանում, իմ հոր ապրուստն էլ, իմ վեց ախպերն էլ քեզ, իմ տուն ու տեղն էլ քեզ, ես գնում եմ,— ասում ա,— մի երկրի վրա։

Վեր կացավ դա գնաց մի աշխարի վրա։ Էդ բարուրը մենձացավ, էդ աշխարում ինչ ջին-ջանլու կար, ինչ ֆողի իրեսին ման էկող կար՝ կերավ, թամիզ կերավ, էթող մի դարբին։

Էս տղեն գնաց տեհավ, որ մի դզում չոբան՝ էրկու աչքերը հանած. տեհավ, որ մի ոչխարն արել ա մի կածան, էդ ոչխարը կարմնջի պես շեղք արել, ինքը շխտում ա, ասում ա.— Ջո՛ւխտ, ջո՛ւխտ, մին էլ ջո՛ւխտ։

Որ ջխտում ա, էդ տղեն ոչխարի հետ անց ա կենում։ Ձեռն ա տալի, տենում ա, որ ոչխարի հետ մի ջանլու անցկացավ։

Ասում ա. —Ի՞նչ ես. ջինս ես, որ ձեռքիս տակովն անց կացրուց։ Աստված սիրող, ինչ որ իր՝ լիս ընկի, լիս ընկի տենամ, ի՞նչ ջանլու ես։

Ասում ա.— Հայրի՛կ, ես եմ, թե կունդունես՝ քի տղա ըլիմ ես։

Ասում ա.— Խի՞ չեմ ունդունի, որ քի պես որթի դա, էրկու աչք ունեմ, էն էլ կուր, ինչպե՜ս քի չեմ ունդունի։

Իրիկուն ոչխարի հետ գալիս են էդ կուր մարթու տուն։

Ըռավոտը որ ոչխարը դուրս են անում, ասում ա.— Որթի՛, ո՜նչ Մենձասարի վրա կանես, ո՜նչ Պուճուր, մեկէլ ո՛ր հանդի վրա կուզես՝ տա՛ր։

Ասում ա.— Ինչպե՞ս էն սարերի վրա տանիմ ոչ։

Ասում ա.— Ես քեզ ասում եմ, որ տանիս ոչ։

Ասում ա.— Որ ասել ես, ես էլ տանիլ չեմ։

Էդ չոբանին խափում ա։ էդ օրը ոչխարը տանում ա Պուճուր սարի վրա։ Ոչխարը գնում ա էդ սարի վրա արոտ անում։

Խամ սա՜ր, որ ղուշն էլ էդ սարերով չի անցկացել, մեկ էլ տեսնում ա, որ մի աղջիկ դուրս էկավ։