Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նետ ու անեղը քաշեց Վուշաբին կտորեց։ Գնաց տեհավ, որ էն Վուշաբը մի ջուխտ Հասար-Բասար[1] մի ջըղացաքարից կապել ա։

Էդ Հասար-Բասարը ճըղացքարի և ոչխարի հետը քշեց, ոչխարի հետը բիրուց, էկավ հոր կուշտը։ Ըռավոտը լիսացավ։

Ասավ.— Այ հեր, Մենձ սարն էլ բաց արի, Պուճուր սարն էլ բաց արի, էդ էլ քու ղուլլուղչքերը, ըղաքիդ քոծերը։ Ես գնամ մին իմ հոր վելյաթի վրա։ Ամա,— ասում ա,— որ իմ տեղը նեղվի, էդ Հասար-Բասարնին դես-դեն կձգձգատեն, էն ժամանակ իմացիր, որ իմ տեղը նեղ ա, վեր կթողուս գան։

Էդ տղեն ձիուն վեր ըլում, գնում է իր հոր շենլիքը։ Մտիկ ա անում էն աղջիկ, էն վուշաբ աղջիկ, որ վելյաթը կերել պրծել չի, որ մի մըլակի պես բան գալիս ա դըբա դրան ղու ա ըլում։ Գնում ա տեսնում, ա՜յ իր ախպերը. հենց հասնելու քիմի ձիու մի ոտը կուլ ա տալի։

Ասում ա.— Ախպե՛ր, ձիդ իրեք ոտնանի ա՜։

Ախպերն ասում ա.— Հա՛, քիր ա ջան։

Քիրը ձիի մի ոտն էլ ա կուլ տալի, ասում ա.— Ախպեր, ձիդ էրկու ոտնանի էկավ։

Ասում ա.— Հա՛, քիրա ջան։

Մինն էլ ա կուլ տալի։

Ասավ.— Ախպե՛ր, ձիդ թագոտնանի է էկել։

Ասավ.— Հա՛, քիրա ջան։

Մի ոտն էլ կերավ ձիու։

Ասավ.— Ախպե՛ր, ձիդ փորսո՞ղ ա էկել։

Ասավ.— Հա՛, քիրա ջան։

Ձին թամիզ կուլ տվուց, մնաց անձի։

Ասավ.— Ախպե՛ր, հետավակ էկա՞ր։

Ասավ.— Հա՛, քիրա ջան։

Ասավ.— Ախպե՛ր, դուն պիտի սազ ածես, կըտերը սազ ածա, ես էրթամ քեզ համար կըրակուր պատրաստեմ։

Սա գնաց դարբնին ատամները սրել տալու։

Տղի կշտին կըտըրիցը մի մուկ դուրս էկավ։

Մուկն ասավ.— Ա՜յ տնաքանդ, նա քեզ համար կերակուր էփելու չի գնացել, գնացել ա, որ դամըրչուն ըտամները սրել տա, գալ պտի քեզ ուտի։

Տղան ասավ.— Բա ի՜նչ անեմ։

  1. Երևակայական կենդանի—Ծ. Բ.: