Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճամփու կշտի մի մարդ գլխի վրա ցից էլած։ Հարցնում են, թե նա ինչ փեշակ ունի։ Ասում ա, որ ինչ որ մարդիկ ըշխարումը խոսում են, նա գիդե, թե ի՞նչ են ասում, ո՞ւմ մասին են խոսում։

Թոռչու տղեն գովում ա նրա իգիթութինը։

— Էս ի՞նչ իգիթութին ա,— ասում ա Իմաստունը,— իգիթութինն էն ա, որ ասում են՝ Թոռչու տղեն Օխտը սարի քմակիցր Ղըռխանասին բերել ա։ Բա դուք ո՞րդի եք գնում, ինձ հետներուդ տանիլ չե՞ք։

— Ընչի՞ չենք տանիլ,— ասում ա Թոռչու տղեն,— վեց չի ըլինք, թող օխտն ըլինք։

Մի որձ էլ էստի ա մորթում Թոռչու տղեն։ Միսն ուտում են, դմակը Շանը տալիս ու ճամփա ընգնում։

Գնում են գնում, շատն ու քիչն աստոծ գիդե, հասնում են թգավորի ամարաթնուն։ Գնում են նստում հրսնախոսի քարի վրեն։ Նազիր-վեզիրնին գալիս են հարցնում, թե ինչ մարդիկ են։ Թոռչու տղեն ասում ա, որ էն փլան-փլան թգավորի մարդիկն են, եկել են ախչիկ ուզող։ Թգավորը հարցնում ա, թե ինչ ղդար ոսկի են բերել հետներան։ Եբ իմանում ա, որ մի հատ էլա ոսկի չունին, ասում ա թգավորը. «Հաց տվեք ուտեն, գնան, դրանք իմ լայաղ մարդիկ չեն, թե առանց ոսկու են եկել, դրանք կարալ չեն իմ ախչկանը պհել»։

Նրանց հմա մի ընգնանի խորակ են եփում ու դնում առաջներուն։ Ալիր ուտողն ասում ա․— Հեչվելը ես համը տենամ ոչ, իմ աղեն կարալ չի ուտել։

Էս ասում ա ու ընգնանին աղաքը քաշում, մի շնչումը լավ լպզտորում, կլեկում ու դնում ղրաղը։

— Դե գնացեք մեկել ընգնանիքը բերեք. էս մի պտառովր ես ո՞նց համը տենամ։

Գնում են ամեն մնի հմա օխտը ընգնանի խորակ եփում ու բերում։ Էգսի օրը թգավորն, եբ լսում ա էդ, շատ վախում ա։ Էն ղայդի դժվար բաներ ա ուզում նրանց աղաքը դնել, որ կարենան ոչ գլուխ բերել ու նրանցից յախա թափե։ Նա ասում ա, որ մի շուն բերեն իր շան հետ կռվելու։

Թոռչու տղեն դուս ա կանչում իր Շանը։ Որ վրա ա գալիս թգավորի շան վրա, բդիցս բռնելն ու խեղդելը մին ա անում։ Թգավորը մի փահլևան ա ուզում, որ իր փահլևանի հետ կոխ բռնե։ Թոռչու տղի Փահլևանը թգավորի փահլևանի ձեռը բռնում ա, որ