Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասավ.— Սաբոկները հանի ֆողով լըքցըրու, կտրիցը կախ արա, առ,— ասավ,— էս մի ճրագը ձեթով լիքը, առ էս մի սրոցը, քարե սրոցը առ,— ասավ,— էս մի գլուխ սանդրելու սանդրը, առ,— ասավ,— էս մի ջուխտ մոմը։

Ասավ.— Որ էս բոլորը տվիր, նրանց հունարը ասա, ես ո՞նց անեմ։

Մուկն ասավ.— Եդնուցը որ տենաս հասավ, առաջը սրոցը վեր գցի, եդի անգամը, որ տենաս հասավ, սանդրը վեր գցի, գնա, նըրանից եդը, որ տենաս հասավ, էն մի ճրագ ձեթը վեր գցի գնա: Նըրանից եդը, երբ տենաս տեղդ նեղ ա՝ մոմը վեր գցի։

Մուկն ասավ.— Դե ինձ տուր չոնգուր, դու փախիր, կորիր։

Դա փախավ, կորավ։

Քիրն էկավ տանը տեհավ սաբոկները ընդի ա, Մուկն էլ սազն ա ածում, նա գիտի, թե ախպերն ընդի ա, գիտի ոչ, թե փախել ա:

Ասում ա.— Ախպեր, դըվեր արի։ Կերակուր եմ պատրաստել, դըվեր արի, հաց ուտենք։

Մուկը ընդի սազն ածում, ծընկծնկացնում ա։

Մեկ էլ ղի է տալի, ասում ա.— Ախպե՛ր, դըվեր արի, թե չէ դըվեր եմ բերում, խի՞ չես դըվեր գալի։

Մագար, որ ջիգրը գալիս ա, քաշում ա սաբոկները, ֆողն աչքերն ա դառնում, տեսնում ա, որ աղբեր չկա։

Մուկը ընդի ածում, ծընկծնկացնում ա, ինքն աչքերը ըղաղում ա, աչքերը իստակում ա, որ կըտուր պըտի դուրս ըլլի, գիտի թե աղբերն ընդի ա, թիքա-թիքա պիտի անի։

Գնաց կտուրը դուրս էլավ։ Գնաց կըտուրը, դուրս ըլելու բաշ, Մուկը սազը վրա արավ ու փախավ։ Դա էն մկի ծակը քանդեց, դես արավ, դեն արավ, տեհավ, որ աղբերր գնացել ա, աղբեր չկա ընդի։

Էդ ժամանակ կըտերը նստավ, միտք արավ, որ աղբերը փախել ա, դա ըղլու էլավ աղբոր եդնուց։ Գնաց հասվե հաս էլավ։

Աղբերը, եդ մտիկ արավ, տեսավ մի ղըշի կատար գալիս ա։ Մըխելի էլ գնաց, եդ դարձավ տեհավ, որ իսան ա։

Մին էլ եդ մտիկ արավ, տեհավ, որ հա՜, հա՜ հասնում ա։ Սրոցը վեր գցեց։ Դառավ սալկութ, անցկենալու չի, աղբերն էն կռանը մնաց, քիրն էլ՝ էս կռանը։

Ասավ.— Աղբե՜ր, աղբե՜ր, դըվո՞րն անցկացար, դըվո՜րն անցկացար:

Ասավ.— Ոնց ես եմ անցկացել, դու էլ հընե անց կաց, ես ի՞նչ անեմ։