Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չըկելը գըռփըշտորեց, չըկելը տանջեց, նա անցկացավ, խելի գնաց։

Տղան մին էլ եդ մտիկ արավ, տեհավ, որ մի ճանճի ղըտար գալիս ա, մին էլ եդ արավ, տեհավ, որ մի ղըշի կատար գալիս ա:

Մին էլեդ դարձավ եդ, տեհավ, որ մի իսանի ղատար գալիս ա։

Մեկ էլ եդ արավ, տեհավ, որ հա՜ հասել ա, հասվե հաս է եղել։ Սանդրը վեր գցեց, դառավ ծմակ ճնճըխոտ։

Ասավ.— Աղբեր, աղբեր, դըվո՞րն անց կացար, ինձ էլ ճանապարհ շանց տուր, ես էլ գամ։

Ասավ.— Ես ոնց որ անց եմ կացել, դու էլ անց կաց, ես ի՜նչ անեմ։

Մեկ էլ մտիկ արավ, տեհավ, որ գալիս ա, մին էլ եդ մտիկ արավ, տեհավ հասվեհաս ա, ճրագը վեր գցեց, դառավ ծով, ճրագը մեջին ճըղացքար։

Ասավ.— Աղբե՛ր, աղբե՛ր, դըվո՞րն անցկացար, դըվո՞րն անցկացար։

Ասավ.— Ճըղացքարը ճիտդ գցի, ճիտդ գցի, կարող էս գալ։

Ճըղացքարը գցեց ճիտը, տարավ ծովի տակը, մեկ էլ առավ գըլուխը, մին տակն ընկավ, մին էրեսը չկել չարչարվեց տղեն խելի գնաց։

Վուշաբն էկավ ծովուց դուրս էլավ։

Մին էլ եդ մտիկ արավ, տեհավ, որ դալիս ա, մին էլ եդ մտիկ արավ, որ հասվե հաս ա։ Մին էլ որ մոմը վեր գցեց, մոմը դառավ մի ջուխտ չինարի ծառ։ Տղեն մի ծառի ծերին, էդ Վուշապը հասավ մի ծառը կռծեց, որ շատ կռծեց, էդ տղեն տեհավ, որ էդ ծառը վեր ա ընկնում, թռավ ելավ մընի ծերը։

Նրա հերն վեր չթողուց Հասար-Բասարը՝ Հասար-Բասարը ջըղացաքարը քաշ տալով էկավ-էկավ տեհավ, որ էդ ծառր հա՛, էն կերել ա, որ վեր ընկնի, դևը տղին հասնի։

Տղեն ասավ.— Հասար-Բասար, հասար մուրազիս, նրան հենց հուփ տուր, հենց կուլ տուր, որ դրան մի պուտ արուն վեր չընկնի։

Դրանք որ հուփ տվին, կուլ տվին, ամենքը մի կռնիցը, որ բռնեցին, իրար վրա քաշեցին, դրանից մի պուտ արինը գետին կաթեց։

Գետնի երեսից արինը ասեց.— Աղբե՜ր, վեր ունիս փեշմանիս, թե վեր դնես՝ փոշմանիս։

Էդ աղբերն ասավ.— Էդ մի պուտ արինը ինձ ի՞նչ պըտի անի։ Հըլա վեր ունիմ, տենիմ էս արինն ինձ ի՜նչ պըտ անի։