Վե կալավ տերևի վրա, պլոլեց դրուց շոբը։ Հասար-Բասարն եդ արավ ընկավ ճամփա։
Էդ պուտ արինը տղի անդամը ծակեց, ծծեց, նի մտավ։ Էդ տղեն դնաց ճամբին մի բազրգան ռաստ էկավ, օխտը հակ ղաթիր ոսկի բառցած։ Էդ Հասար֊Բասարը բազրգանի աչքին խիստ դժար էկան:
Ասավ.— Աղբեր,— իր ձեռին մի փետ կար,— թե էս փետի անունը գտնե՜ս, իմ օխտը հակ բարձած ղաթիրը խազինի հետ քեզ ըլլի, թե գտնիս ոչ, քո Հասար֊Բասարը ինձ ըլի։
Էդ պուտ արինը ջիբեն ասավ.— Աղբե՜ր, ասա շիմշիրի ա, շիմշիրի ա:
Տղեն ասավ.— Աղբե՛ր, ի՞նչ դես դեն ման գամ, էդ ա փետիդ անունը շիմշիրի ա։
Փետի անունը գտավ, օխտը ղաթրներ բարձած ոսկին իրան տարավ։
Որ էդ ղաթրներն աղաք տարան գնացին, մի պուտ արինը ջեբից էնքան ծծել էր, որ էն մեկ անգամ չոլախցրել էր։
Հասար֊Բասարը տղին ասին.— Կանգնի։
Բաց արին տեհան, որ անդամը բարբանդ ա դառել, էնքան լիզեցին Հասար-Բասարը, լեղուն միջիցը հանեցին։
Գնաց հասավ տուն։
Ասեց.— Հեր, քեզ ասի, որ Հասար֊Բասարը երբ կձգձգացին, վեր թող գա, իմացի, որ իմ տեղը նեղ ա։ Մուխաննաթ էիր, որ անլիզու անասունի ղդար էհթիբար չունեիր, որ վեր թողնեիր գային, քո կուր աչքերը ես սղացրի, քո ղդուշաց սաբիրը ես բաց արի։
Ասեց.— Ես հեչ գլխի չեմ էլել, հասկացել չեմ։
Տղի բերած ոսկին բերին, օխտն օր, օխտն գիշեր հրսանիք արավ, կերան, խմեցին, քեփ արին։ Նրանք հասան իրենց մուրազին, դուն էլ հասնես քո մուրազին:
Աստուծանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարհին: