44. ՔՈՍԱԿԻ ՀԵՔԱԹԸ
Էլել ա, չի էլել, մի թագավոր։ Թագավորն ուսեցիլ ա իրեք աղջիկ, էս րխչկերանցը՝ ամենին մի օթախ խազինա:
— Ո՞վ որ օթաղն պահի, էդ խազինան իրան եմ տալի, ով ղոչաղ չի, գողանալ կտա, նրան շատ բաժին չեմ տա:
Էդ էրկու աղջկաց խազինեն գողացել են, գողացել են տարել: Պուճուր ըխչկանը մնացել ա։
Պուճուր աղջիկը ասել ա, որ.— Ինձ քաչալ ու քոսակի չի տաս։
Էկել ա մի քոսակ էդ ըխչկանը ուզում։
Թագավորն ասել ա, որ.— Չէ՛, տալ չեմ, իմ աղջիկս ինձ ասել ա, որ քաչալ ու քոսակի չի տաս։
Գնաց էդ Քոսակը իծի մազերից կըպրակ էրեսիցը մազ արավ, էկավ, որ՝ ես քոսակ չեմ, էկավ թագավորի մենձ աղջիկը ուզեց։
Պուճուրը ասեց.— Ես դրան չեմ ուզիլ։
Տարավ իրան տուն, մի թազի թուլա էփած, մի սինու միչի դրած։
Ասավ.— Եթե էդ շան թուլեն էվւած կերե՞լ ես, խո իմ կնիկն ես, չե՜ս կերել ես քեզ կուտեմ։
Էս աղջիկը չկել րիգու լաց էլավ, էդ Քոսակը րիգունն էկավ, էկավ տեհավ, որ էդ աղջիկը շան թուլեն կերել չի, ինքը կերավ էդ ըխչկանը։