Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըռավոդը վեր կացավ, գնաց թագավորին ըսավ, որ.— Մենձ աղջիկը բեռանգ ա, միջնեկ աղջկանդ եմ ուզում։

Վի կալավ միջնեկ աղջկանը տարավ։ Էս աղջիկը գնաց տեհավ, որ ո՛նչ քիր, ո՛նչ բան, օչով չկա:

Քոսակն օխա դուռը իրար միջի բաց անելով գնաց միջի տունը, էդ աղջիկն էլ եդնեն:

էդ աղջիկը գնաց տեհավ, որ ոնչ քիր, ոնչ զատ. մի սինի, մի ջան թուլա էփած, միջին վեր դրած։

Ասավ.— Թե թուլեն կուտե՜ս, իմ կնիկն ես, էս էլ քեզ կըպահեմ, կուզեմ, թե չուտես խո՝ ես էլ րիգունը գամ՝ քեզ կուտեմ, քու էրկու[1] քրոջդ էլ ես կերել եմ։

Վեր ա կենում օխտը դուռը փակում, գնում չոլը։ էդ աղջիկը շատ լաց ա ըլլում էդ օրը։

— Աստվա՜ծ,— ասում ա,— թե իմ ստեղծելուն խաբար ես, ես հայ եմ, հայ քրիստոնյա, տեր աստվա՛ծ, դու ջնջի, վեր կործանե Էս հարամ ջան թուլան։

Աստծուն դրա խոսքը դիր ա գալի։ Գետինը եդ ա բացվում, սինին ու թուլեն նի են ընգնում։

Րիգունը Քոսակը գալիս ա տենում, որ ոնչ սինի, ոնչ թուլա։

Ասում ա.— Ի՞նչ արիր։

Ասում ա.— Քու տունդ շինվի, քեզանե հենց վախեցի, սինին հետը կուլ տվի։

Ասում ա.— Ա՜յ դու իմ կնիկն ես։

Նրա էքսը Քոսակը գնաց չոլը, Էս հարսը մտիկ արավ, տեհավ մի բլանիք կախ արած. Էդ բլանիքը վե կալավ, մի դուռը կար, բաց արավ: Բաց արավ, տեհավ միջին մի զարգար, մեկ էլ մի դուրգար։

Ասին.— Աստոծդ սիրես, որ դուռը բաց ես արել, բաց արա մի ճանապարհ, դուն էլ մեր քիրը, մենք ըլինք քու աղբերը, մենք ընկնինք ճանապարհը, գնանք Էս անօրենի ձեռիցը:

Դրանք վեր կացան, փետե տունիկ շինեցին, Էդ ըղջկանը դրին միջին, առան գնացին թագավորի մոտ։

Ասին.— Թագավորն ապրած կենա, զարգար-դուրգար չե՞ս ուզի:

Ասավ.— Բարով, հազար բաբով Էք եկե, խի՞ չենք ուզիլ։

Դրանք վեր էկան թագավորի ամարաթումը, էդ ըխչկանը ամեն հացահերթին էդ փետե տունիկի միջիցը հանում են, հետներնուն հաց էն ուտացնում։

  1. Հավանաբար ասացողը շփոթել է՝ պետք է լինի՝ մենձ— Ծ. Կ.: