Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրին մի օր ըխչկանը ուտացնում են, եդ պահում են:

Ժամանակով թագավորի տղեն բրավուրդ արավ, դրանք մի սիրուն աղջիկ փետե տունիկի միջին պահած ունին:

Ասում ա.— Զարգա՛ր֊դուրգա՛ր, էդ աղջիկը հանեցեք, ես պտիմ ուզիլ։

Էկավ թագավորի տղեն էդ ըխչկանը ուզեց։ Ժամանակով էդ աղջիկը խտոր ընկավ, բերուց մի տղա։

Էդ Զարգար-դուրգարը էդ ըխչկանը տվին մի փունջ վարդ, մի փունջ մանուշակ։

Ասին.— Պհի՛, քեզ մի ժամանակ պետք կգա:

Դրուց րեխի գլխի տակին։

Էդ Քոսակը պտտվելով էկավ թագավորի դուռը, էդ ըխչկանը ճնաչեց, որ «Ա՛յ պզտի հարսն ա, Զարգար-դուրգարն էլ կըշտին ա»։

Ասավ.— Թագավորն ապրած կենա, նոքար չե՜ս ընոունիլ ինձ:

Կնիկը ասավ.— Ձեռը վեկալ, դրան նոքար մի բռնիլ, դրանից մենք խաթա կքաղենք:

Մարդը անկանջ չարավ: Դրան բռնեց նոքար: Դրան բռնեց նոքար, դա գնաց դուքանիցը քարթու գինի առավ։ Գինին բերուց էդ խալխին քարթու գինի խմացրուց։ Էդ խալխը հարբեցին, վեր դառան։

Դա էս հարսին ասավ.— Գնա ձեր եզր դուս պի։ Հարսը վախելեն գնաց եզը դուս պերուց տվուց իրան։

Ասավ.— Ձեր վենձ պղինձն էլ պի։

Գնաց վախելեն պղինձ բերուց տվուց իրան։

Տարավ հեռու չոլումը մի թեժ կրակ արավ, էդ ընգնանին դրուց կրակին վրա։

Ասավ.— Էդ եզը դուս արա, լքցրու ձեր ընգնանին:

Էդ ընգնանին էդ եզը լավը հալվեց, էփում ա կրակին վրա:

Էկավ հարսին ասավ.— Ղու էլ գնանք։

Ճամբին հարսը ասավ.— Կանգնի, մի ես գնամ րեխին տենամ, գամ։

Դրան խաբեց, րեխին մտիկ չարավ, էկավ վեր. «Զարգա՛ր֊դուրգա՛ր, Զարգա՜ր-դուրգա՜ր».— կանչեց։

Ասավ.— Չո՜ռ, ցա՜վ, րեխիդ գլխի տակինը կրակ գցի:

Դա վախելեն իմացավ ոչ։ Վե կացավ եդ գնաց։ Գնաց հասավ Քոսակին։