Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մին էլ ասավ.— Քոսակ, աստված սիրես, թող գնամ թագավորի տղին բարևեմ ու գամ։

Էկավ էլի ղի արեց.— Զարգա՜ր-դուրգա՜ր, Զարգա՜ր-դուրգա՜ր։

էլի ասավ.— Չոռ, ցավ, րեխիդ գլխի տակինը կրակ գցի:

Դա նոր հասկացավ, րեխի գլխի տակի վարդն ու մանիշակը գցեց կրակը, որ գցեց կրակը, դրա ծխիցը խալխը վրա նստեցին։

Էն ժամանակ, որ վրա նստեցին, թագավորն ասավ.— էս ի՞նչ բան էր։

Ասավ.— Գլուխդ մեռնի, քեզ չէ՞ ասի, թե Քոսակին նոքար մի բռնի՞լ, մենք կորած ենք, վնաս կքաշենք։

Թագավորն ասավ.— Բա Քոսակն ո՞ւր ա։

Ասում ա.— Ո՞ւր պտի ըլլի, մեր եղիցը տարել ա մեր հանդումը կրակ արել, մեր մենծ պղինձը տարել ա դրել կրակին, մեր եղերը մեջը լքցրել, որ ինձ տանի տկլորի, կոխի եդ եղի մեջը։ Եղումն ինձ էփեր, էրեր։

Թագավորն ասավ.— Մենք էլի եդ թոլ կլինք, թող Քոսակը գա, էլ դու մի վախիլ։

Քոսակն էկավ ասեց.— Ղու իլ, գնանք։

Էդ ժամանակ վի կացան դրանք, Քոսակին բռնեցին տարան։

Ասին.— Որդի՞ էս կրակ արել։ Ղու իլ գնանք վառած կրակիդ կուշտը։

Տարան իրան կրակի կուշտը։

Ասին.— Շորերդ հանի՛։

Տկլորեցրին, կոխեցին իրան էփած եղի մեջը։

Էրեցին, վեր գցեցին։

էկան իրան տուն, թագա նորից մակարիճ արին, կերան, խրմեցին, քեֆ արին, որ մեր թշնամու հախիցը էկան։

Նրանք հասան իրանց մուրազին, դուն էլ հասնիս քու մուրազին։

Աստծանե իրեք խնձոր կախ էլավ. մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ ալամ աշխարհին։