Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասավ.— Որդի, կտանես,— ասավ,— ճըռճմնի կա, դեվենին[1] ճաշի շոգ ժամանակը էդ ճըռճմնում ջուր են խմում, կերթաս ճըռճմնին կիստակես, ակները որդիեն որ ջուրը գցում ա բամբակնին կկոխիս էն ակները, որ էլի ջուր չիգա։ Գինենին շուռ կուտաս էն ջրի տեղիցը։

Դեվենին ճաշին կծրավին, կգան վրա կթափին էդ քարթու գինին կխմեն։ Նրանք կհարբեն, վեր կթափեն, էն ժամանակը դու կկտորես, կբերես։

Գնաց էդ տղեն թամզեց, բամբակները կոխեց ակները, գինինին շուռ տվուց ջրի տեղերը։ Էկան ճաշ մուտտաթ փղերո, էկան վրա թափեցին, էդ գինին խմեցին, հետո վեր թափեցին, հարբեցին։ Էդ տղեն կտորեց դևենուն, բարձեց ու էկավ։

Էկավ բերեց, գնաց թագավորի տուն, ասավ.— Փեշքաշ բերել եմ փղի ոսկորը։

Թագավորը կանչեց զառաֆին։

Ասավ.— Էս տղին տար չորս քիսա ոսկի տուր։

Զառաֆ տարավ տղին չորս սիլլա, չորս կոպեկ փող տվուց։

Գնաց բիձու կուշտը փոր-փոշման։

Ասավ.— Խի՞ ես փոշման, տղա ջան։

Ասավ.— Ինչի՞ չըլիմ փոր-փոշման, ասավ՝ չորս քիսա ոսկի տուր, չորս[2] սիլլա, չորս կոպեկ փող ա տվել։ Ո՞նց չլիմ փոշման։

Ասավ.— Բան չկա, տղա ջա՛ն։

Զառաֆ էկավ տեսավ ամարաթը կապել ա։

Ասավ.— Էդ ամարաթի մեջին, որ Սև ծովի միջի Սոյլամազ խանըմ ըլլի, ի՞նչ թավուր լավ բան կըլլի։ Դրա լայաղականր էդ խանումն ա։

Թագավոր ասավ.— Բա, զառաֆ, ո՞վ կբերի էդ խանումը։

Ասավ.— Թագավոր ապրած կենա, էլի Օֆչու տղեն կբերի էդ խանումը։

Ասավ.— Կանչեցեք Օֆչու տղին։

Օֆչու տղեն էկավ։

Ասավ.— Պտի Սև ծովու միջի Սոյլամազ խանումը հանես, բերես ընձի։

Տղեն ասավ.— Թագավոր ապրած կենա, իրեք օր ինձ սրոք տուր, ես կերթամ քեզ մեկ ջուղաբ կուտամ:

  1. Փղեր—Ծ. Կ.:
  2. Ձեռագրում «տուր», սակայն ճիշտը, «չորս»-ն է, քանի որ իմաստային տեսակետից էլ չորսը ճիշտ է—Ծ. Կ.: