ամարաթի միջին լիս չի տալի, նրա խարաբա տունը լիս ա տալի:
Կհարցնեն։ Կասի.— Ես չեմ հնար հանում, թե խի չի լիս տալի:
Խանըմին են հարցնում.— Խի՞ չի լիս տալի։
Կասի.— Ո՞վ չըրչարվելիս ա, նրան լիս կիտա, ո՞վ որ չէ չըրչարվել և ոնչ էլ փող տվել, ինչի՞ էլ լիս կիտա։
Գյուլփերի խանըմ կասի.— Սենո՛դ, կխնդրենք, փղի ոսկորիցը կապած ամարաթը ո՞ւմ կհասնի:
Կասեն.— Օֆչու տղին։
Կասի.— Սենոդ, կխնդրենք, թե մորթին ո՞ւմ կպատկանա:
Կասեն.— Օֆչի Շամփրի տղին։
Կասի.— Սենոդ[1], կխնդրենք, թե Սև ծովու միջից բերած Գյուլփերին ո՞ւմ կպատկանա։
Կասեն.— Էն Օֆչու տղին։
Կասի.— Սենո՛դ, օթաղը, մորթին, մեկել Գյուլփերին ո՞ւմ հասցրիք։
Կասեն.— Օֆչի Շամփրի տղին։
Գյուլփերին բերին դրին օթաղումը, մորթին կախ արին։ Էն նման լիս էր, որ Օֆչու տղին բերին դրին մեջին թախտին, նրան դրին թագավոր, Գյուլփերի խանումին դրին թագուհի։
Թագավորին թախտից վեր բերին, զառաֆինը իրեն օխտը կոպեկը տվին, համ ձիու պոչիցը կապեցին ու վեր թողեցին։
Նրանք հասան իրենց մուրազին, դուն էլ հասնիս քու մուրազին։
Աստուծանե իրեք խնձոր վեր ընկավ, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ ալամ աշխարհին։
- ↑ Ձեռագրում՝ սենոթ—Ծ. Կ.: