46. ԲՈՇԻՑ ԹԱԳԱՎՈՐ ՉԻ ԻԼԻԼ
Էլել է, չէլիլ մի քասիբ մարդ․ էդ քասիբ մարդը գնում է մի հարուստ մարդից հարուր մանեթ փող վիր ունում: Էդ քասիբ մարդն ունենում ա մի տղա։ Էդ հարուստ մարդ ամեն առավոտ գալիս ա էս քասիբ մարդից փողն ուզում։
Քասիբ մարդու տղեն ասում ա.— Ինձ տար ծախի, բեր պարտքդ տուր։
Սա հենց տղեն վիր է ունում, տանում թագավորի մոտ:
Ասում ա.— Հարուր թուման տուր՝ տղես տամ, պարտք ունեմ։
Հենց տղեն ծախում ա։
Էն ժամանակ թագավորը տալիս ա հարուր մանեթ ու տղեն վե կալում։
Քասիբ մարդուն հարցնում ա.— Տղեդ ի՞նչ գիտի, ի՞նչ փեշագի տեր ա։
Ասում ա.— Իմ տղեն ճնաչում ա մին մատնուկի աչքը, հենց մին էլ մարթն ա ճանանչում, մեկ էլ ձին ա ճանանչում։
Հետո տղեն թագավորի կշտին թողնում, ինք գնում ա։
Մի քանի վախտից եդը ձի են ծախիլիս ըլում, էս թագավոր իրեք հարուր մանեթ տալիս, ձին առնում ու էն տղին կանչում ա, ասում ա.— Որ ձին ճանաչում իս, էս ի՞նչ թավուր ձի ա։
Դա ասում ա, որ.— Էդ էն թավուր ձի ա օր, ջրում օր օքմին