Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեր ըլի, ջրումն անց կենալիս, օքմինը վրեն ջրումը կնստի, օքմինը կխեղտի ջուրը։

Թագավորը էն ձին ծախողին հետ ա կանչում։

Ասում ա.— Ձիուդ տվիլ իմ իրեք հարուր մանեթ, դե,— ասում ա,— գնա մադիանն էլ բիր, չորս հարուր մանեթ էլ նրան պիտի տամ։

Ասում ա.— Մադիանն օր ցնկնելու վրա սըտակեց, իսկ էդ ձին, որ առել ես, մենք գոմշի կաթով ենք պահել։

Էնժամ մի մարթ վեր էլավ էդ ձիուն ջուր մտավ։ Հենց ձին ջրումը նստեց ու խեղդեց էն մարդին։

Թագավորն ասաց էն տղին.— Ասածդ շատ դուղ ա։

Հետո մի մատնուկ ծախող էկավ թագավորու մոտ, մատնուկը դրեց կշեռքի մի թայումը։

Թագավորին ասաց.— Դուն էլ փողը դիր կշեռքի մի թայումը, եթե քաշում քու փողը իմ մատնուկին վերցնի, մատնուկը՝ քեզ, եթե չէ՝ հենց քու փողը ինձ։

Հենց թագավորը իրեն կահքը ածում ա կշեռքի մի թայում, մատնուկը էլ չի վերցնում։

Գնում ա էն տղին հարցնում.— Էս ի՞նչ թավուր մատնոսկ է, որ էս իմ կահքը ածիլ իմ կշեռքի մի թայում, էլի եդ նրան հակում չի։

Դա գալիս ա ու մատնուկին մտիկ անում ու ճնաչում։

Թագավորին ասում ա.— Ինձ մի ոսկի տուր, մի պապիրոզ էլ։

Հենց թագավորից առնում ու գնում ա մատնուկի քովը։

Ոսկին դնում ա մատնուկի աչքի վրա և պապիրոզի էն քուլն էլ վրան ածում, ձեռաց հենց մատնուկի աչքը վեր ա կենում։ Գալիս ա, թագավորը շատ ա ուրախանում։

Տղին հարցնում ա.— Թե էդ ի՞նչ բան էր։

Ասում ա.— Թե դու մի թագավոր էս,— ասում ա,— օխտը քեզ պես թագավոր էլ էլնի, էդ մատնուկի աչքի հնարը չի գիտենալ։

Թագավորն ասում ա.— Ինչպե՞ս։

Տղեն ասում ա.— Հենց դա կնիկարմատի աչքն ա, դա,— ասում ա,— մի բանից չի կշտանալ,— ասում ա,— դրան էն կշտացրուց, որ պապիրոզի քուլը աչքի վրա ածի, որ քու բանը լավ էկավ,— ասում ա,— եթե էդ քուլը չի ածիլ, քու բանը լավ չէր ըլի։

Դա ասեց, որ.— Ա՛յ տղա, դու որ էդ էրկու բանը ճանչիցիր, շատ դուզ էր,— ասում ա,— ես ի՞նչ թավուր մարդ եմ։