Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

47. ՔԱՐ ՈՒ ԱՆՍԻՐՏ ՄԵՐ

Մի թագավոր ա ըլել, դա իրա վազիր-վզիրը վեր ա կալել, գնացել ա ջրի ղրաղը, տեհիլ ա, որ ջուրը իրեք իսանի գլուխ ա բերում, հենց ասիլ ա իրա վազիր-վզիրներին.— Գլխները ջրից հանեցեք։

Մզրախովը մի գլխին տվել ին, նի չի մտել:

Թագավորն ասել ա.— Գցեք ջուրը։

Մեկ էլ տվել են հենց անց ա կացել գլխից։

Ասիլ է.— Էդ էլ գցեցեք ջուրը։

Մեկին էլ են տվել, գլխի կեսն ա մնացել։

Թագավորն ասել ա.— Էս գլուխը վերցրեք տանենք տուն։

Որ տանում են տուն, նազրներն ասում են.— Թագավորն ապրած կենա, ի՞նչ հսկացար, որ արիր։

Թագավորն ասել ա.— Որ խելոք զրիցն արին, գլխի էս կռանը տվել են ու էն կռնիցը դուս ա իկել, գլխումը չի մնացել։ Մեկն էլ ասել են՝ Իսկի գլխումը չի մտել— էն էլ են գցիլ ջուրը։ Ամա էս ա որ կես տեղն ա մնացել, ինչ որ ասել են, գլխու մեջն ա մնացել։

Թագավորի կնիկը մահացել ա, թագավորը գնացել ա ուրիշ տեղ։ Հետո մի ջադու պառավ էկիլ ա թագավորի թազա կնկա կուշտը, ասել ա.— Էդ իրա ծերքի կնկա գլուխն ա, եթե էտա չի ըլի՝ քեզ հետ թագավորը շատ լավ կըլի։