Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թագավորը ունենում ա մի տասը տարեկան աղջիկ։

Թագավորի թազա կնիկը ջադուին ասում ա.— Բա գլուխն ի՞նչ պետք է անենք։

Ջադուն ասեց.— Պեչքը քցի էրի ու տար քամուն տուր։

Թագավորի կնիկը էրեց ու տվուց աղջկան, աղջիկն էլ տարավ քաման տվուց։ Քամին էն քոզիցը քցեց աղջկա պերանը, ընդուց էրկուհոքիսացավ, հենց վերջ էկավ, ազատվեց տղա էլ պիրեց։

Որ թագավորն էկավ, առաջ գնացին ասին.— Աչքդ լիս, աղջիկդ տղա ա պիրել։

Թագավորն ասաց.— Գնալու հատաղ գնամ գլուխը տամ, ես ազաբը թողել եմ ու գնացել, ինչու ա տղա պիրել։

Աղջիկն ասեց.— Թագավորն ապրած կենա, կաց մի բան կասեմ, էլի գլուխս տուր։

Ասեց թե.— Էն գլուխը որ պիրիլ էս, փլան ջադու պառավը ասավ, որ ձեր հին կնկա գլուխն է։ Իմ մերացուս ասավ՝ բա ի՞նչ անեմ։

Ջադուն ասավ.— Պեչքը քցի էրվի ու տար քամուն տուր։ Հենց քամին նրա քողիցը բերանս քցեց ու էնդուց էլ բահըմ էկավ, էրկուհոգիսացա, ու դուս էկավ մի տղա։

Թագավորը հավատաց, գլուխը տվուց ոչ, էն էրեխեն դառավ տաս տարեկան տղա։ Հետո, որ էս էրեխեն գնաց իրանց րեխանց հետ խաղ անելու, էնքան ղուվաթ ուներ, որ հենց որի ղոնիցը որ տվեց՝ կուռը պոկ էկավ, որին սիլլա տվեց՝ մահացավ։

Թագավորին ասին.— Թագավորն ապրած կենա, էրեխեդ մեր էրեխանց շատ վնասիլ ա, պետք է մենք քոչինք։

Ըրեխեն մորն ասում ա.— Մայրիկ ջա՛ն, ժողովուրդը ոչ, մենք պետք է քոչինք։

Ըրեխեն ու մերը վեր են կենում գնում։ Գընում են տենում մի տըզի կեսի չափ էրկաթե տուն։ Տունն են մտնում ու տենում, որ տունը խազնեքով լիքն ա, ամեն մի պանն էլ դուզ ու տեղին ա։ Տեսան տակինն էլ մի զերուզամբի կա։ Մեր ու տղեն իրիկունը տեհան, որ օխտը դև դպա տուն գալիս են, մեկը մի ծառ ա շլակել, մեկը մի պախրա շլակել, մեկը մի արջ ա շլակել։ Մերը վախեց ու վեր կացավ ասավ.— Տղա ջան, մեր վերջն ա։

Տղեն ասեց.— Մայրիկ ջան, մի վախիլ, ես ըստեղն եմ։

Դևը տեհավ, որ էրկու իսան իրանց տուն են էկիլ։

Դևն ասեց.— Ղուշն իրա թևովը, օձն իրա պորտովը ըստի իկած չին, դու ինչ իսան իս, որ ըստի էկիլ իս։