Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տղեն առաջ կանգնեց, ասեց.— Օխտն աղբեր չլինք, ութն աղբեր ըլինք, կենտ-կենտ էկեք, զարզանդում ենք։

Ու թուրը վե կալավ դռան տակը մտավ, էկողի գլուխը տվուց՝ ընկավ զերուզամբին, էսպես վեցի գլուխն էլ տվուց ու ընկավ զերուզամբին։ Էն մինն էլ վրավուրդ արավ, հենց յարալու ընկավ զերուզամբու մեջը, ու տղեն գլխու չընգավ, թե յարալու ա։

Հետո տղեն ասեց.— Մայրիկ ջան, էս խազինեն էլ, էլ ահագին ապրուստը կուտինք, կկենանք չև մեր մահի օրը։

Հետո էս տղեն վե կացավ գնաց որսը։ Մերը գնաց զերուզամբի գլուխը ասեց.— Դև, սախ ե՞ս։

Ասավ, որ.— Հա, սաղ եմ։

Կնիկը յարալուն վի կալավ պերեց, դրան սղացրուց։

Դևը սաղացավ, կնկա հետ լավ ծանոթացավ։

Հետո դևին ասաց.— Ո՞նց անենք, որ տղեն գնա ու էլ հետ չգա։

Դևն էլ ասեց թե.— Դու հիվանդացի, ասա, որ անմահական խնձոր էս ուզում, դա կերթա ու էլ հետ չի գա։

Տղեն էկավ տեհավ, որ մերն հիվանդացել ա ու շատ դարդ արավ։

Մերը տղին ասեց.— Գնա անմահական խնձորը պեր, որ առողջանամ։

Տղեն գնաց, շատ գնաց, քիչ գնաց ու մի տեղը ղոնախ ընկավ։

Ղոնախատերի անունը Կիրակի էր։ Կիրակին ասավ.— Տղա ջան, ո՞ւր ես գնում։

— Անմահական խնձորի եմ գնում։

Կիրակին ձինն էլ, խուրջինն էլ, շուշեն էլ տվեց, որ անմահական ջրից մեջը լցնի։

Կիրակին ասաց տղին.— Բաղի չափառներից վախիս ոչ, բաղի չափառն օձ ա, կերթաս գելի ըղաքի խոտը վեր կուլիս ղոչի ըղաքին կդնես, ղոչի ըղաքի դմակն էլ՝ գիլի ըղաքին կդնես, շուշեն անմահական ջրից կլցնես, խուրջինն էլ անմահական խնձորից, որ ղի կտան վախիս ոչ, մտիկ պտի չանես։

Մի մազ էլ տալիս ա տղին, ասում ա.— Բան ա, որ ջահիլություն անես մտիկ տաս, տենաս, որ գալիս են մաղը ծխի՝ կրակ կդառնա ու հետ կդառնա օձը։

Տղեն վեր ա կենում ու գնում բաղը։ Գնում ա ղոչի ըղաքի դմակը վեր անում դնում ա գիլի ըղաքին, գիլի ըղաքի խոտը դնում ղոչի ըղաքին ու մտնում բաղը։

Որ մտնում ա բաղը, ասում են.— Գե՛լ, տարա՜վ։