Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գելն ասում ա.— Քանի տարին գել եմ, ես սոված եմ ապրում, ուլղուզ անջախ եմ գտել։

Ղոչն էլ ասում ա.— Էս քանի տարի ղոչ եմ, սոված, էս խոտը անջախ եմ գտել, մենք էդ տղին չենք վնասիլ։

Անմահական ջուրը շուշեն է լցնըմ էդ տղեն, ու անմահական խնձորն էլ խուրջինն է լցնում էդ տղեն։

Ձիու վրա ա գցում խնձորն էլ, ջուրն էլ, ինքն էլ վեր ըլում ա ձին քշում ա դհա։ Եդնուց շատ ղի են տալի, էտուց տղեն եդ ա մտիկ անում, տենում ա, որ օձի չափառը գալիս ա։ Տղեն աստված ա կանչում ու էն մաղը ծխում։ Հենց բոց ա տալի ըղաքին, օձը բոց ա դառնում ու էլ չի գա։

Տղեն գալիս ա Կիրակու տուն, էն գիշեր տղեն քնում ա։

Որ քնում ա, Կիրակին էն անմահական ջուրը ինքը վերցնում ա և իրան ջրիցը ածում շուշեն։ Անմահական խնձորն էլ եդ վերցուց, իրանց խնձորը խուրջինն ածեց։

Տղեն ռավոտը վեր կացավ ու գնաց մոր կուշտը։ Մերը որ ետով դուս էլավ, տեհավ, որ տղեն հրեն եդ ա գալի։

Ասեց դևին.— Տղես եդ ա գալի։

Դևն մտավ զերուզամբին թաք կացավ։

Հետո տղեն եկավ, ասավ մերը.— Էդ ի՞նչ եդացար, դու բարով էկար, տղա ջան։

Մերը էս ջրիցն էլ խմեց, էն խնձորիցն էլ կերավ, ասեց.— Ուխայ, այ տղա ջան, մեզ էլ օլում չկա։ Էլ եդ տղեն դուս էլավ։

Դևին ասաց.— Էլ հնար չէլավ։

Դևն ասավ.— Ասա՛, ա՜յ տղա ջա՛ն, քու ղըվաթ որտե՞ն ա։

Տղեն իրիկուն, որ տուն ա գալիս, մերը հարցնում ա.— Այ տղա ջան, քու ղըվաթ որտե՞ն ա։

Տղեն ասում ա.— Ես հիմի սին նի դուս կաղնեմ, դու փետքաշը վրա տու։

Սին նի դուս կաղնում ա, փետքաշն էլ մերը վրա ա տալի։

Հիմի ասում ա.— Մայրի՛կ, ղրաղի, թափ տամ ինձ։

Տղեն որ թափ է տալի, օղերը պատին են դիպչում, փշրում։

Տղեն ասում ա.— Էլի չի ոտն արավ։

— Բա ի՞նչը ոտ կանի, տղա ջա՛ն,— ասում ա մերը։

— Մայրիկ ջա՛ն, էրկու բիթս իրարու վրա դի ու ղայիմ փթաթի։

Մերը տղի երկու բիթ իրարու վրա դնում ու լարով էլ փթաթում։