Տղեն, որ ձիգ ա տալի, որ պոկի լարը երկու բթի օսկոռումը մնում ա։
— Մայրիկ չի իլավ, եդ արա։
Մերը դևին ձեն ա տալի.— Ի՞նչ ես անում, դուս արի։
Դևն ասում ա.— Ի՞նչ անեմ:
Մերն ասում ա.— Հենց թուրը քաշի մանտր-մանտր կտորի։
Դևն ասում ա.— Շատ էլ որ հնգորտանքս կտորել ա, ես դրան ղիմիշ չեմ անիլ։
Մերը դևի ձեռից թուրն առնում ա ու տղին կաղնած կտուրում ա։ Տղի ջանդակը ածում ա խուրջինն ու ձիի վրա գցում ու ղրկում։
Ձին արածելով գնում ա Կիրակու տուն։
Կիրակին դուս ա գալի, տեսնում ա խուրջինն, ասում ա.— Է՜յ վա՜յ, էյ վա՜յ, տղին բեթարափ են արել։
Ձիու վրից խուրջինը վեր ա բերում, տենում ա, որ տղի ջանդակը խուրջինումն ա, խալիչեն փռում ա, անմահական ջուրը բերում խալիչու վրա բմբլումով ցրցնում ա, էն տղի ջանդակը բերում խալե-խալե խալիչու վրեն շինում, անմահական ջրեն քսում, հետո էլ անմահական ջուրը բերանն ա լցնում ու փչում։
Հենց որ փռնշտում ա, սղանում ու վեր ա կենում։
— Օ՜ֆ, օ՜ֆ,— ասում ա,— Կիրակի, ի՞նչ շատ քնել եմ։
Կիրակին էլ ասում ա.— Լավ քնել ես, ամա մի միտքն արա...
Միտքն ա անում, ամեն մի բանն էլ տենում ա, թե ինչեր են եկիլ գլխուն։
Տղեն էլի վեր ա կենում ու գնում մոր կուշտը։
Մերն ասում ա.— Էդ որ տեղ իր կորել, տղա ջան, շատ կարոտել ի։
— Մայրիկ ջա՛ն, քու ամեն բանն էլ միտս ա։
— Դև՛,— ասում ա տղեն,— դուս արի, դու որ ղմիշ չարիր ինձ կտորես, ես ու դու կլնինք ախպեր։ Դե մորս կապի սնիցը, կտրատի։
Դևը սնից կապում ա մորը ու թրով կտրատում ա։ Դևն ու տղեն դառնում են ախպեր։
Ասծանե իրեք խնձոր վեր ընկավ, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ դուզ խոսողին։