Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հերը գալիս ա ախպրի կուշտը ջուր խմելու, խմում ա, ասըմ ա.— Ուխա՜յ, էս ինչ անուշ ջուր ա:

Որ ինքն էսպես ասըմ ա, տղեն Ուխայի հետ ախպրից դուս էկան։

Ուխայը, որ տղին դուս ա բերըմ, հորն ասըմ ա.— Էս ինչ անպետք տղա ա, որ սվորիլ չգիտա։

Էդ մարդը փողն տալիս ա ու իր տղին վեր ըլում տանում: Էդ տղեն ընկնում ա հոր ետևի կուռը ու գալի։ Խնձորը դառավ հոր աղաքն ընկավ։ Հերը քանի ուզըմ ա խնձորը բռնի, կարում չի։ Ընկնըմ ա փշքի տակը, գալի ետի կռանը՝ տղա դառնում։

Հերը հետ դառավ, տղին ասավ. —Խի՞ չեկար էրկու խնձորը բռնինք:

Տղեն ասավ.— Էկա ոչ։

Գնալիս ճամփին մի ղոչ ա դառնում, հոր աղաքն ընկնում: Հերը զաջիլ ա գալի, ըլի որ ղոչը բռնի, կարիլ չի։ Հետ եդ ի գալի եդի կռանը, ընկնում մի թփի տակ, տղա է դառնում։

Տղեն ասում ա.— Ապի՛, խնձորն էլ՝ ես, ղոչն էլ՝ ես, հիմի ես կդառնամ ձի, ինձ կտան իրեք հարիր մանեթ, սանձը կը ծախես ոչ։

Որ տանում ա մեյդան, Ուխայը դուս ա գալի, ասըմ ա.— Ի՞նչ տամ ձիուն։

— Իրեք հարյուր մանեթ,— ասըմ ա։

Գալիս է իրեք հարյուր մանեթը տալիս է Ուխայը էդ մարդին, ձին առնում ա։

Ասում ա թե.— Սանձքի գինը ի՞նչ տամ։

Ասում ա.— Սանձքը ծախու չի։

Ուխայը ասում ա.— Երկու հարյուր մանեթ տամ, սանձքը ընձի։

Մարդն ասում ա.— Հինգ հարյուր մանեթ տու, սանձքը քի տամ։

Ուխայը հինգ հարյուր մանեթը տալիս ա, առնում սանձքը, տարավ ձիու ճիտն արավ ու քաշելով տարավ դռան կանգնացրեց, աղջկան ասավ.— Աղջի, թուրը դուս պեր։

Աղջիկն ասում ա թե.— Քտնըմ չիմ թուրը։

Ուխայը աղջկանն ասըմ ա.— Դուն արի ձին բռնի, ես երթամ թուրը դուս բերիմ։

Աղջիկը ձիուն ասում ա.— Իմ ճկատին քացի տուր, փախի։

Էդ ձին քացի ա տալի ու փախչում։

Ուխայը դուս ա գալի, մտիկ անում, տեսնում, որ ձին ղուշ