Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

49. ՂԱՍԱԲ-ՕՂԼԻՆ

Ժամանակով կար մի թագավոր, էդ թագավորը Դունիա-գոզալին կուզեր։ Դա շատ շխար էլավ, կարաց ոչ Դունիա-գոզալին առնել։

Թագավոր օրին մի օր տեհավ, որ իր տղեն խարաբ ա ըլլում։ Ասեց թե.— Տղա՛, քու ուտելիքը չի պակսի, քու հագնելիքը չի պակսի, դուն խի՞ ես խարաբ ըլլում։

Նըհա ասավ, թե.— Ապի՛, ես Դունիա-գոզալին եմ ուզում։

Նա էլ եդ տարավ տղին մի լավ սիլլա տվուց, թե.— Ես չի կարացի ուզել, դուն ի՞նչ էս։

Նըհա, տղեն հորիցը խռովեց։ Վե կացավ հենց ըղու էլավ։ Դա գնաց իմացավ, որ մի տեղ, մի Ղասաբ-օղլի կա, գնաց հենց Ղասաբ֊օղլու տուն։

Ղասաբ-օղլուն ըսաց տղեն.— Սերն աստծու խաթեր, ես եկեմ քո կուշտը, ուզում եմ, որ Դունիա-գոզալին ինձ համար բերես։

Դա ասավ, թե.— Որդի՛, իմ կուշտն ես իկե, քու խոսքը անտես չեմ անի, գնա ուստենուն ասա, ինձ համար մի էրկաթից ճիպոտ շինեն։

Դարբինը չորս-հինգ ըշակերտ թոփ արավ կլոլեցին մի եքա զարուզամբի էրկաթից ճիպոտ ընդեղ վեր գցեցին։