Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դա վերցրուց դրանց պռոշները կտրատեց, գցեց աղլուխը, բերուց տուն:

Ուշապները ըրիկունը տեհան, որ ըհա նրանց պռոշները պերել ա, դրանց թուքը ցըմաքեց։

Էն տղի ու աղջկա ձեռին վեց հատ բլանիք կա, հինգը դուռ բաց արել ա, մեկը մնացել։

Տղան ասավ.— Բի էս մինն էլ բաց անենք։

Աղջիկն ասավ.— Չի՛ կարելի։

Տըղեն կնկանը զոռեց։

Ասավ, թե.— Բի՛ բաց անենք։

Դրանք բաց արին, տեհան, որ տանը մի մարդ կա, ինքը մի թիզ՝ պառավ, ծեր մարդ ա, փետքաշով կապած։

Դա ասավ էդ աղին.— Խնդրում եմ էդ ջուրը, մի ջափա քաշի, պռընգիս դի։

Տղեն ջուրը դրուց պռընգին։

Մարդն էլի ասավ.— Թինգուքիս ածա մըխելի էդ քացախից։

Դա ձեռը տակը տվուց, տվուց թինգուքին։ Կապած մարդը փետքաշը կտրեց, եդ տարավ մի չորս սիլլա տվուց տղին վեր գցեց, Դունիա-գոզալին վե կալավ, Սև ծովի, Սպիտակ ծովի արանքը տարավ։

Խաբարը տանք Ղասաբ֊օղլուն։ Ղասաբ-օղլին եկավ իմացավ, որ տարել են Դունիա-գոզալին։ Էն տղեն էլ հենց նվաղել է։

Գալիս ա ջուր տալի, է՛ն տղեն եդ բերում։

Ասում ա.— Էս ո՞նց էլավ։

Տղեն ասում ա.— Ես բան չի գլխի էլա։

Ղասաբ-օղլին գալիս ա ուշաբների կուշտը, տղին կշեռքի վրա դնում, քաշում ա։ Նա դե հա՛ չորս փութ ա։

Ասեց, թե.— Կգա՛մ, կտենում կշինեք հինգ փութը։

Նա վե կացավ գնաց։ Գնաց տեհավ իրեք օքմին կռիվ են գցի։ Դրանք ունեն իրեքը մի զազի, մի խալիչա, մեկ էլ մի ղամշի։

Ղասաբ-օղլին ասավ, էն իրեք հոգուն.— Սա չաչեն, խալիչեն, ղամշին ի՞նչ հունարի տեր ա։

Էս իրեք հոգին ասին.— Սա էն հունարի տերն ա, որ վրեն նստես հա, ասե թե. «Քու տիրոնջ ֆոգին կսիրես, քեզ փլան տեղն եմ ուզում»։

Ղասաբ֊օղլին ասում ա.— Կաց ես դրան քիչ փորձեմ, տեսնեմ գնում ա, թե գնում չի։

Ասում ա թե.— Քու տիրոնջ ֆոգին կսիրես, քեզ,— ասում ա,— ուզում եմ Սև ծովի, Սպիտակ ծովի ըրանքումը։