Միջնեկն ըսավ.— Աղջի ջա՛ն, գիտե՞ս ինչ կա, թագավորը օթախ պըտի ռախտի, որ Ղասաբ-օղլին նի մտնի, դրա վրա՝ դեղը վեր դառնա, Դունիա-գոզալը մնա թագավորին:
Աղունակնին ասին.— Ով որ ասի, քար դառնա։
Թռան գնացին։
Վե կացան գնացին թագավորի տուն, տեհան ռախտած սեղանը էկավ։ Սեղանին իրան ճիպոտով տալիս ա, կեսը դեն ա գցում, կեսը՝ դեն։
Թագավորը դուս ա գալի ասում ա.— Գլխուս վրա տեղ ունիք, համեցեք։
Ղասաբ-օղլին ասում ա.— Թագավորն ապրած կենա, մենք ուժելի թավուր տեղը լայեղական չենք։
Նրանք գնում են մի խոզալանի մեջը մտնում:
Մի պառավ թագավորին ասում ա.— Թագավորն ապրած կենա, ի՞նչ կտաս, որ Ղասաբ-օղլուն դեղեմ, Դունիա-գողալը քեզ մնա։
Պառավին թագավորն ասում ա.— Քու քաշով մին ոսկի կտամ։
Պառավը գալիս ա Ղասաբ-օղլու մոտ։ Ուզում ա, որ դեղի, ճիպոտի ծերը վրեն ա դնում, ճիպտի ծերիցը կպչում ա։
Ըռավոտը վեր ա կենում Ղասաբ-օղլին, որ թագավորին ասած ըլլի իրան արած բաները։
Ասում ա.— Թագավորն ապրած կենա, ինձ հըմա ռախտած սեղան բերիր, որ ուտեմ մահանամ, որ Դունիա-գոզալը քեզ մնա։
Ասում ա թե չէ՝ ծնգներից հետ քար ա դառնում։
— Թագավորն ապրած կենա,— ասում է նա,— դուն օթախն ռախտ էրիր, որ ես նի մտնեմ մեռնիմ, որ Դունիա-գոզալն քեզ մնա։
Ասում ա թե չէ, քար ա դառնում վեր ընկնում։
Թագավորը սարքում ա ղոշուն կապելը, որ Դունիա-գոզալը տանի։
Դունիա-գոզալը Ղասաբ-օղլու ճիպոտը վեր ա կալել, ղոշունին ետ ա տալի։
Տղեն ասում ա.— Լաց ըլլի, Ղասաբ-օղլու մին մի կուռը թաց արա, մին՝ մի կուռը։
Ղասաբ-օղլու խորխը պատռեց։ Նա վե կացավ։
— Օ՜,— ասավ,— Դունիա-գոզա՛լ, էս խի՞ դու ընձի վեր չես կացնի, որ ես վեր կենամ, դուն իմ ճիպոտը վեր ես կալե, ես ինքա՞ն եմ քնե։