խու օխտն ախպեր ունեիր, ո՞վ ինչ անե, որ գլխներուն առան, կորան քու հմար։
Գնըմ ա մորն ասըմ.— Նանի ջա՛ն, ես օխտն ախպեր եմ ունեցել, բա ո՞ւր են։
Մերը լաց ա ըլըմ ասըմ ա.— Բա ինչ ա բալա ջան, դուն օխտն ախպեր ունեիր, որ քեզանով խտոր ընգա, նրանք գնացին ֆորսի, ասին. «Թե մեզ քիր ըլի, ջահրեն դիր կտրըմը, թե խու տղա կլի, լուձը դիր կտրըմը, մենք էլ տուն չենք գալ»։ Ես ջահրեն էի կտրըմը դրել, հմա գիդեմ ոչ որ աչքերը քոռացածն ա տարել լուձը դրել, ջահրեն վի կալել։ Էկել են հլբաթ դաշտիցը մտիկ արել, տեհել են լուձն ա, եդ են դառել, գնացել իմ նաչար բալենին։
Ասըմ ա.— Նանի ջա՛ն, ես գնալ տիմ իմ ախպրտոնցը գդնիլ։
Եդնա գնըմ ա մի դաշտի ծերի կանգնըմ, դես ա մտիկ անըմ, դեն ա մտիկ անըմ, տենըմ ա մի հեռու ծմակըմը մի ծուխ ա ըրեվըմ:
Ասըմ ա.— Կուզե սպանեն, կուզե մորթեն, գնալ տիմ էն ծուխը տենալ։
Գնըմ ա, գնըմ, գնըմ ա տենըմ, որ մի խոռը ծմակըմ մի օթախ ա շինած։ Նի յա մտնըմ, տենըմ ա մսի շախկենին տանը կախ արած, հմա միչին մարթ չկա։
Ասըմ ա. «Էս պտի ըլիլ իմ ախպորտանց տունը»։ Կրակ ա անըմ, տուն ու դուռը թամզըմ ա, սրփըմ ա, ամեն բան հազրըմ ա, իրա տեղն ա դնըմ, մսիցն էլ խորակ ա անըմ, հազրըմ, եդնա, ընդի մի դոլաբ ա ըլըմ, գնըմ ա մտնըմ մեչը։
Ըրիգունը օխտն ախպերն Էլ տուն են գալի, մտիկ են անըմ, ասըմ են.— Տղեք, էս ո՞վ պտի ըլիլ էս վերանա ծմակի միչին։
Ման են գալի։ դես ու դեն են մտիկ անըմ, բան չեն գդնըմ։ Քնըմ են, ըռավոդը վեր են կենըմ, մինը փասարը պհըմ ա, էն վեցը գնըմ են ֆորս անելու։ Դա տանը շատ զարթուն կենըմ ա, քունը տանըմ ա, քնըմ ա։ Էդ ախչիկը վի յա կենըմ, նհե հազըրըմ ա, էլի մտնըմ ա դոլաբը։
Ըրիգունը ախպերտինքը գալիս են, տենըմ են գդել չի, չրանըմ են, ասըմ են.— Բա կարացիր ո՞չ տենաս, հլա էդ ով ա։
Ասըմ ա.— Ախպե՛ր, քնեցի, կարացի ոչ տենամ։
Էնա հմի Էլ վենձի պուճուրն ա մնըմ, նա էլ ա նհենց քնըմ, կարըմ չի բռնի։ Վերչը մինն էլա կարըմ չեն, հերթը հասնըմ ա չմնու պուճուրին։ Նա մատը կտրըմ ա, աղ ա անըմ, քնըմ չի։ Մին էլ տենըմ ա դուս էկավ, գնըմ ա որ բռնե, ուզըմ ա տապ անե։