Եդնա ասըմ են.— Դեդի ջա՛ն, քու տղեն էր մեղավոր, որ նրան սպանեցինք, մենք ուզեինք ոչ ուրիշի արինն ընգնինք։ Հմի փաթերակ ա, էլել ա, արի մեզ բախշե, բարըշինք, դու մեզ մեր իլ, մենք էլ քու ըրեխեքը, մեր կշտին կացի։
Դա դրանց կշտին կենըմ ա։ Անց ա կենըմ մխելի վախտ, էն գյուլլա դիրած Բուլդին եդ գալիս ա։
Ասըմ ա.— Ինձ մաստակ տվեք ծամեմ։
Ուշաբի մոր կշտին ըլըմ ա, հանըմ ա, տալի։ Դա մաստակը վեր ա ունըմ, եդնա իրան բռով մին համեմի սերմը շաղ ա տալի ուշաբի գերեզմանի վրա, ու ինքը գնըմ։ Համեմը դուս ա գալի, էդ գրողի տարած պառավը տանըմ ա գցըմ մխելի խորակի մեչը։ Ըրիգունը ախպերտինքը գալիս են, ուտըմ են թե չէ, օխտն էլ ղոչ են դառնըմ։ Էն նաչարը լաց ա ըլըմ, մազերը փետըմ ա, հմա էլ նոր ի՞նչ տի անիլ։
Ասըմ ա.— Դեղի՜, դեդի՜, դու տանը կացի, ես տանիմ սրանց ըրածացնեմ։
Էնա տանըմ ա ըրածացնըմ, ըրիգունը եդ բերըմ ա տուն։ Մի տղա մի օր գնըմ ա էդ ծմակը փետի։ Գնըմ ա տենըմ մի հուրու-մալաք ախչիկ օխտը ղոչ ա ըրածացնըմ։
Ասըմ ա.— Ա՜յ սիրուն ախչիկ, էդ խի՞ ես էս ծմակըմը մենակ ղոչեր ըրածացնըմ։
Ասըմ ա.— Է՜հ, ղարիբ ախպեր ջան, իմ բախտն էլ էս թավուր ա, ես բեբախտ էլել եմ, բեբախտ էլ մեռնիլ տիմ։
Ասըմ ա.— Խի՞, խի՞ ես տհենց ասըմ։
Նոր դա ասըմ ա.— Սհե՛, սհե՛, էս ղոչերն իմ ախպերտինքն են, իմ խաթեր սրանք չոլերն էին ընգել։ Սրանք ուզացել ին իմ նանը ախչիկ բերե, բերել ա, հմա չար մարթիք լուձն են կտերը դրել, սրանք էլ գլուխներուն առել են, կորել։ Ես չոլեչոլ ընգա, էկա իմ ախպորտանցը գդա, հմա ըստի էլ ուշաբն ու Բուլդին էս օյինը դրին մեր գլխին, ախպերտինքս խորակը կերան թե չէ, ղոչ դառան։
Ըտի ղոչերը նոր իմանըմ են, որ դա իրանց հալալ քիրն ա, մխկտըմ են, հմա նոր էլ ի՞նչ։
Էդ մարթն ըտի դրա վրա սեր ա գցըմ, ասըմ ա.— Դե էլ էս ծմակըմը կենալ մի, արի գնանք մեր տուն, ես քի էլ պահեմ, քու ախպորտանցն էլ։
Դրանք էրկուսով էլ ղոչերն աղաք են անըմ, գալի։ Ցեխ, բաթլախ ճամփենով դրանք գալիս են, մի վարար ջրի վրա դուս գալի։