Ըտի էդ տղեն ասըմ ա.— Ղոչերը դուն ըրածացրու, ես գնամ իմ նանին ասեմ խորակ էփե, ղոչերի հմար էլ մի եթաղ շինեմ ու գամ։
Դա որ գնըմ ա, էդ նաչարը բերըմ ա իրա ախպորտանցը կենդ֊կենդ լեղացնըմ, ցեխերը վեր անըմ։ Եդնա ինքն էլ շորերը հանըմ ա, որ լեղանա, հլե մտնըմ ա ջուրը թե չէ, մի կրակի Էկած ախչիկ գալիս ա դրա շորերը հաքնըմ, իրան բոթըմ ա, գձըմ ջուրը։ Դա ընգնըմ ա ջուրը, ինչքան չրչարվըմ ա որ դուս դա, կարըմ չի։ Ջուրը դրան քշըմ ա, տանըմ գձըմ ծովը։ Ծովըմը դա ձուկն ա դառնըմ, աչկն ոչխարին կենըմ ա, իրա ախպորտանց սուքն ա անըմ։
Էն տղեն եդ եդ ա գալի, դրան ըտի ճնանչըմ չի, թե ուրիշ ա, հե գիդընըմ ա էդ նա ա։ Ղոչերն աղաք են անըմ, տանըմ տուն։ Եդնա էդ տղեն դրա հետ հրսանիք ա ըլըմ, ապրըմ են։ Անց ա կենըմ մխելի վախտ, հմա էդ ղոչերը ոնց են յանդրմիշ ըլըմ, էլ ասելու ոչ։
Դրանք որ շատ կլավըմ են, դա իրան մարթին ասըմ ա.— Զահլեններուս տարան, արի մնին մորթենք։
Դա էլ մտածըմ ասըմ ա, որ իրան քիրն ուզըմ ա.— Մորթենք, ես խի չեմ ուզիլ (էլօղլու շատ դարդն ա կտրե՞լ)։
Ըտի չմնու պուճուր ղոչը լիզու ա ըլըմ, մխկտալով գնըմ ա ծովի ղրաղն ու իրանց քվորը քոմագ ա կանչըմ, երգելով ասըմ ա.
Հուրեյ-մալաք, դուս արի,
Չարխու փալաք, դուս արի,
Էլօղլքերը սուրը սրել են,
Կրակի վրա ջուրը դրել են,
Մեր ավագ ախպորը մորթիլ տին...
Կրակի գա նա, իրա ախպոր ձենն ընգաճովն ա ընգնըմ թե չէ, լահլու ա տալի, չլխպչլխպալով գալիս ա, որ մթամ քոմագ հասնի։ Գալիս ա ծովի ղրաղը հասնըմ, իրան վրա ա անըմ, գցըմ ցամաքը թե չէ, շունչը տալիս ա (դե ձուկն առանց ջրի խի՞ պտի ապրիլ)։ Ընդիան եդը էդ ղոչերին կենդ֊կենդ մորթըմ են, զխտըվըմ։ Եղին դրանց տանի, ինչ անբախտ էլան, անբախտ էլ վերչացան էս ըշխարիցը։