Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եդնա էդ թազին ու կատուն ամեն օր գնըմ են ծովի ղրաղին թոռչըքերի բռնած ձգան ախկընով ապրըմ։ Մընել կատուն ախկընու միչիցը մի օցի հուլն ա գդնըմ։

Թազին կռվըմ ա, թե— Ինձ տուր։

Տալիս չի, վազելով բերըմ ա էն տղի ըղաքին վեր գձըմ։

Էն նաչարն էլ դրա զորութինը գիդենալիս չի ըլըմ, վեր ա ունըմ, նհե ձեռին պլպլալով բռնըմ ա։

Էդ հուլը լիզու ա ըլըմ, ասըմ ա.— Ասա՛, մուրազդ տամ։

Մին դա շշկլվըմ ա, հմա եդ ասըմ ա.— Քիանի խնթրըմ եմ, որ ինձ մի օթախ տաս, մին֊մին ձեռք շոր տաս հաքնինք, ըշխատենք, միչին նամուսով ապրինք, մեր էս բնիցն ազատվինք։

Հլե էդ ասիլն ա տենըմ, մին էլ տենըմ ա՝ մի լավ օթախի միչի են, իրան ու մոր հմար էլ ամընու հմար մի ձեռք շոր ընդի դրած։ Նոր էնա ուրախանաս, ինչ ուրախանըմ են, խնդաս, ինչ խնդըմ են։

Տղեն որ մի լավ հուլի զորութինն իմանըմ ա, մի օր էլ մորն ասըմ ա.— Գնա ինձ հմար թաքավորի ախչիկն ուզե։

Ասըմ ա.— Վա՜յ, մենք սհե քյասիբ, ես ո՞նց գնամ թաքավորի ախչիկն ուզեմ, ինձ թաքավոր մոդ կթողո՞ւ։

Ասըմ ա.— Դու գնա, վախիլ մի, ինչ պայման դնե, ասա— հա՛, ռազի եմ։

Էնա գնըմ ա թաքավորի դռանը նստըմ։

Գնըմ են, ասըմ. —Թաքավորն ապրած կենա, մի պառավ ա էկել դռանը նստել, ըմանչըմ ա, թե տուն գա։

Ասըմ ա.— Կանչեցեք գա։

Կանչըմ են։ Գնըմ ա ասըմ.— Թաքավորն ապրած կենա, մի բան եմ ուզըմ ասեմ, հմա ըմանչըմ եմ։

Ասըմ ա.— Ըմանչիլ մի, ասա՛։

Ասըմ ա.— Իմ տղեն քու ախչիկն ուզըմ ա։

Ասըմ ա.— Շատ էլ լավ ա անըմ, հմա գլխիցը վենձ գործ ա բռնել, նա կարալ չի իմ ջուղաբը տալ ու ինձ բարեկամ դառնալ։

Ասըմ ա.— Կարա՛, դու պայմանն ասա։

Ասըմ ա.— Գնա՛ քու տղին ասա՝ էն թավուր պալատ շինե, որ արևը գա ճաշի տեղը, նրա պալատիցը դեռ իմ պալատի վրա շվաք ըլի։ Եդնա քու պալատից չկել իմ պալատը ճամփա շինե, ճամփու ղրաղնըմը էնքան բանցրը ծառեր ըլի դուս էկած, որ ծերներուն իրար գա, խալիչքերն էլ փռած ըլի, որ իմ ախչիկը գնա-գա, ոտը գեղնին չի առնի։ Գնա ասա, թե կարա շինե, իմ ախչիկը կտամ, թե խու կարալ չի հա, քու գլուխն էլ, տղիդ գլուխն էլ կթռցնեմ,