որ չիմն էլ հսկանան, թե ամեն մարթի բան չի թաքավորի ախչիկն ուզիլը:
Գնըմ ա ասըմ տղին։
Տղեն ասըմ ա.— Էդ ի՞նչ ա որ, հլե հրեսի։ Էն հլին խնթրըմ ա, ասըմ ա.— Սհե-սհե, պալատ շինե։
Քնըմ են։ Ըռավոդը վի ա կենըմ, տենըմ ա մի պալատ շինած, որ էլ ասելու ոչ, թաքավորի պալատին շվաք ա արել։ Թաքավորը հե գիդե թե դեռ լիսացել չի, քնած ա մնացել։ Եդնա ճամփու ղրաղնին էլ նհե ծառներ են ըլըմ։
Մորն ասըմ ա.— Գնա ասա՛, ասածդ էլավ, հմի՞ ինչ ես ուզըմ։
Մերը գնըմ ա, ասըմ։
Հմի էլ ասըմ ա.— Թե քու տղեն կարա իրան սարք ու չխարովն իմ ղոշունին հըցավորե, ախչիկս կտամ, թե խու կարալ չի— տալ չեմ։
Էնա մերը եդ գալիս ա տղին ասըմ։
Տղեն ասըմ ա.— Էդ ի՞նչ ա որ, հլե հրեսի։
Էդ հլին ասըմ ա, հուլը ըստոլնի ա սարքըմ, ամեն բան նրանց վրա լքցնըմ ա, ղոշունը գալիս ա ուտըմ, ամեքը շոգ ըստաքանըմ, ջոգ տալեքըմ, ջոգ ըմանըմ հըցավորվըմ ա, խմըմ են, քեփ անըմ, գնըմ են։ Եդ մերը գնըմ ա թաքավորի կուշտը։
Հմի էլ ասըմ ա.— Թող քու տղեն իրա պալատիցը չկել իմ պալատը խալիչըքեր փռե, որ իմ ախչիկը ոտը գեդնին չի դնե։
Եդ էդ էլ ա անըմ։ Էնա նոր թաքավորը, շան հալի, ախչիկը տալիս ա, օխտն օր, օխտը քշեր հրսանիք են անըմ, բերըմ են տղի տուն։ Խնդաս ինչ խնդըմ են, ուրխանաս՝ ինչ ուրխանըմ են, հմա վայ նրանց խնդալուն։
Տհենց մխելի վախտ անց են կացնըմ։ Էդ տղեն բերըմ ա մի արաբի իրան վեզիր ա շինըմ։ Էդ Արաբն աչկն ա դնըմ էդ տղի ապրուստի ու կնգա վրա, միտկն ա անըմ, թե ո՞նց տիրանա։ Դա գիդենըմ ա, որ տղեն թաքավորի սրտովը չի, գնըմ ա թաքավորի հետ մսլահաթ անըմ։
Թաքավորն ասըմ ա.— Թե կարըմ ես՝ ախչըկանս սիրտը գողացի, մնացածը հեշտ ա։
Արաբը գնըմ ա գյուլլա դիբած ախչըկա հետ մոդիկանըմ, հետո սիլի-բիլի ա անըմ, որ նրանից տղի գաղտնիքն իմանա։
Որ շատ մոդիկանըմ են, մի օր էլ ասըմ ա.— Թաքավորի ախչիկ, դուն ի՞նչ կնիկ ես, որ քու մարթի գախտնիքն էլ չի գիդես, նա որ քեզ սիրելիս ըլի, քեզանից գախտնիք կպահե՞։