Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչդ ա ցավում, մե՛րա, ի՞նչ դեղ ես ուզում, որ անեմ,— հարցնում ա տղեն, էնդուր որ նա իր մորը գլխիցն առավել էր սիրում։

Մերն ասում ա, թե որ նա Օխտը սարի քմակումը մի բաղ կա, էն բաղի անմհական խնձորից մինը բերե, իրան ուտացնե, կսղանա, թե եբեր ո՛չ՝ պետք ա մհանա։

Տղեն էգսի օրը իր քյահլան ձին թամքում ա, թուր ու ղալխանը կապում, ձիուն օզանգու տալիս ու ծտի պես թռչում։ Տղեն գնում ա, գնում, շատն ու քիչը աստոծ գիդե, ճամփին ռաստ ա գալի մի թգավորական ըմարաթի։ Տղեն ուզենալիս ա ըլում դուզ անց կենալ ամարաթի կշտովը, տենում ա մի հյուրի-մալաք ախչիկ էնդի կանգնած, աչքը ճամփին կթած մտիկ ա անում։

Ախչիկը հարցնում ա․— Բո՛զ ձիավոր տղա, սո՛ւր թրավոր տղա, ճամփեդ բարի, ո՞ւր ես գնում։

Տղեն ասում ա․— Մերս հիվանդ ա, գնում եմ Օխտը սարի քմակի բաղիցը անմհական խնձոր բերեմ, որ նա ուտե, սղանա։

— Էդ ճամփեննի գնացողնին շատ են էլել, հմա եդ եկող՝ ոչ մինը։ Արի՛ էդ ճամփիցը եդ կանգնի, պսակվինք ու միասին ապրինք։

— Դեռ հլա իր մոր փորիցն էլել չի էն ախչիկը, որ մորս խոսքը գեդին գձել տա,— ասում ա տղեն, ձիուն օզանգու տալի ու անցկենում։

Շատ ա գնում, թե քիչ՝ հասնում ա էն բաղին։ Ձին դռանը կապում ա, մտնում բաղը, խնձորը պոկում ու դուս գալիս, ձի նստում ու ղու ըլում։

Ծառ, քար, քոլ, ջուր, չիմ լիզու են ըլում ու կանչում. «Տարա՜վ, տարա՜վ, անմհական խնձորը տարա՜վ»։

Էդ ձենիցը քնած օխտը գլխանի ուշաբնին զարթնում են ու տղի եդնեն ընգնում․ էնհենց ծիկ են տալի, որ նրանց ձենիցը սար ու ձոր ըրոտում են․ «Է՜յ, է՜յ, կա՛նգնի, էդ ի՞նչ միլլեթ ես․ ղուշն իր թևովը, օձն իր պորտովը դեսը ոտք չի դնում, դու ո՞նց ես սիրտ անում մեր աթրափը կոխել»։

Հմա տղեն ի՞նչ մտիկ կտա նրանց ձենին ու ծղրտոցին․ ձին оզանգում ա ու ծտի պես թռչում տուն։

Ուշաբն ու մերը էնենց գիդեին, թե տղեն էլ ետ գալու չի։ Հրսանիք են սարքել ու քեփեր ին անում, օրեր անցկացնում։ Դեռ մի օրավար հեռու էր, եբ տղի թուր ու ղալխանի շրը՜խկ շրը՜խկոցը ու ձիու ոտնաձենը մոր ընգաջին հասավ։