են— հրեսի Սևանա ծովըմն են, մի վենձ պալատի միչի (ըղորմածիկ իմ նան ասեր՝ էդ պալատը ծովըմը տենողնի են էլել, դեռ կենալիս ա էլել, հմի գիդեմ ոչ կենըմ ա՞, թե հլե չէ)։
Էն նաչար տղեն եդ ըռավոդը զարթնըմ ա, տենըմ էդ իրանց քոխըմը մոր հետ կուչ էկած ա։ Շատ դարդ ա անըմ, բողմի ա գալի, հմա նոր էլ ի՞նչ։ Վեր ա կենըմ, գնըմ ա թաքավորի կուշտը, ասըմ ա.— Քու ախչիկը սհե-սհե իմ գլխին օղբաթ բերուց։
Ասըրմ ա.— Շատ էլ լա՛վ արավ, աչկդ էլ հանեց, դուն ի՞նչ ես, որ կարենաս կնիկ պհես. թաքավորի ախչիկը քու լայեղը չի։
Ըտի դրան ծեծելով տանիցը դուս են անըմ։
Գալիս ա տուն, եդ նհե բողմի էկած, իրա հին ըշխատանքով ապրըմ են։
Էն կրակի էկած կատուն ու թազին էլ գլխի կռնովը պտիտ-պտիտ են անըմ ոտներովն են ընգնըմ, հլբաթ ասըմ են.— Դու դարդ մի անիլ, մենք գդնիլ տինք։
Մի օր էն կատուն ու թազին վի են կենըմ, մռմռացնելով իրար եդնա գնըմ են։ Քշերը հասնըմ են Սևանա ծովի ղրաղը։
Շունն ասըմ ա.— Ես լեղ տալ գիդեմ, արի իմ միչկին վեր իլ, քի կտանիմ կհասցնեմ ընդի։
Էնա լեղ տալով տանըմ ա ծովն անց կացնըմ, հասնըմ են պալատին:
Թազին ասըմ ա.— Ես ըստի կկենամ, դու գնա՝ բալի մի բան անես։
Կատուն գնըմ ա, մտնըմ պալատը, ակոշկովը թռչըմ ա նի ընգնըմ, տենըմ ա արաբն ու էն քածը հրե փթաթորված՝ շնթռած են։
Արաբը բերանը բաց խռմփացնելիս՝ կատուն տենըմ ա որե հուլը լեզվի տակին վլվլըմ ա։ Էն կրակի էկածը պոչը տանըմ ա կոխըմ Արաբի քինթը։ Նա մի ղայիմ փռշտըմ ա։ Հլե մին էլ տենըմ ա— հուլը վլվլալեն ընդի վեր ընգավ։
Էնա վի ա ունըմ, էդ ակոշկովը դուս պրծնըմ, հասնըմ ա թազընի կուշտը, թազին ասըմ ա.— Ինձ տու ես տանիմ։
Կատուն ասըմ ա.— Չէ, դու շուն ես, մի ձուկը տենաս թե չէ, հաչիլ տիս, ըռխիցդ վեր տիս գձիլ։
Ասըմ ա.— Չէ, ինձ տուր, թե չէ քի տանիլ չեմ։
Կատվի իլլաջը որ կտրըմ ա, նաչարը տալիս ա իրան, ինքը վեր ա ըլըմ շանը, լեղ տալով գալիս են։
Գալիս են, որ ուզըմ են ցամաքը հասնին հա, շունը մի ձուգն ա տենըմ թե չէ «հաֆ» ա անըմ, թե բռնե, հուլը բերնիցը վեր ա ընգնըմ։