Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

53. ՉԱՐ ԿԵՍՈՒՐԸ

Մի չար կեսուր ունենըմ ա մի սիրուն հարսը։ Էդ հարսը պատճառավոր ա ըլըմ, հմա կեսուրն ասըմ ա.— Գիրագնամուտ ու ուրփաթամուտ էլ աշխատի։

Հմա հայ-քրիստոնեն էդ բանը կանե՞։ Հարսն ամեն օր ձգըմ ա, մենակ գիրակնամուտն ու ուրփաթամուտը պհըմ ա։ Կեսուրն էլ ջգրվըմ ա, խտոր ընգնելու օրը դուռը վրեն ծածկըմ ա, դուս գնըմ։

Էն ցավը բռնած վախտը իրեք աղունակ կտրովը տուն են գալիս։ Նրանցից մինը տատմեր աըլրմ, մինը թևը բռնըմ ա, մինն էլ տեղը շինըմ։ Դրան ազատըմ են ու առոք-փառոք խտոր գձըմ (իմ ըղորմածիկ կեսուրն էլ ա էդ օղբաթն իմ գլխին դրել)։ Դրան մի սիրուն ախլիկ ա ըլըմ։

Աղունակնին ասըմ են.— Էս ախչկանն ի՞նչ խնթրենք։

Մինն ասըմ ա.— Ես խնթրըմ եմ ասծանե, որ ծիծաղի, պատերը վարթ-մանիշակ դառնան։

Մինն էլ ասըմ ա.— Ես խնթրըմ եմ, որ դրան լեղացնեն հա, ջուրը տաշտակըմը ոսկի դառնա։

Էն մինն էլ ասըմ ա.— Ես էլ խնթրըմ եմ, որ դա լաց ըլի հա, ըրտասունքնու տեղ մարքարիտ ու ջավահիր վեր գա աչկերիցը։

Ասըմ են ու իրանք էդ կտրովը թևին տալիս ու թռչըմ։

Նոքարը դռանն անկաճ ա դնելիս ըլըմ, գնըմ ա կեսորն ասըմ,