Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Բան չի կա, իմ քրդինքով ես ձեզ կպհեմ:

Եդնա էն ախչիկը հլիվորին խնթրըմ ա, ասըմ ա.— Դու ջուր տքացրու, տաշտակն էլ բի ըստի դիր, դուս գնա, մենք իրար կլեղացընենք:

Հլիվորը տհենց ա անըմ։

Եդնա ինքն էն իրեքին լեղացնըմ ա, հաքնըմ են, ասըմ ա.— Դե դուք էլ ինձ լեղացրեք։

Լեղացնըմ են, դուս ա գալի հաքնըմ։ Հլիվորը տուն ա գալի։ Գալիս ա տենըմ տաշտակը լիքը ոսկի։ Մնըմ ա հուշ էլած, հմա ախչիկն ասըմ ա.— Էդ իմ հունարն ա, բան չի կա։

Եդնա ծիծաղըմ ա՝ տենըմ ա պատերը վարթ-մանիշակ դառավ։ Ըտի էդ հլիվորն ուրխանըմ ա, առոք-փառոք ապրըմ են։ Եդնա էդ հլիվորը ախչկերանցը թաթնաբռնուկ անիլ ա տալի, ինքն աղաք ա ընգնըմ, ձեռներուցը բռնըմ տանըմ ա ման ածելու։ Գնըմ են մի ախպրի կշտի դինջանըմ։ Հլե մին էլ տենըմ են, որ իրեք աղունիկնի էկան էն ախչկա գոքըմը վեր էկան։ Դրանք ախչկա ջեբիցը աչկերը հանըմ են, դնըմ են տեղը։ Ամեքն իրանցից մի բմբուլ ա վեր գձըմ, հլիվորին ասըմ են՝ էդ ախպրըմը թթախե, քսե աչկերին։ Հլիվորը մայիլ կտրած բմբլնին թթախըմ ա ախպրի միչին ու քսըմ ա աչկերին։

Ախչկա աչկերը բաց են ըլըմ, ուրխանաս, ինչ ուրխանըմ ա, եդնա աղունակնուն խնթրըմ ա, ասըմ.— Իմ քվորտանց աչկերն էլ լավացրեք։

Նրանք ասըմ են.— Էդ բմբլնին թթախեցեք ախպրի միչին, ամեն մի բմբլով մի ախչկա աչկի քսեցեք։

Քսըմ են, իրեքի աչկերն էլ սղանըմ են։ Դրանք ըտի փթաթորվըմ են իրար, ուրխանըմ են, աղունիկնին էլ ծափ են տալիս ու թռչըմ, գնըմ։

Ուրխանալով դրանք տուն են գալիս: Էդ ախչիկը մի բոլ դրանց հարստացնըմ ա, եդնա հրսանիքի ձեն ա լսըմ։

Ասըմ ա.— Հայրիկ ջա՛ն, ինձ տանիլ չե՞ս էդ հրսանիքը թմաշա անեմ։

Ասըմ ա.— Խի՞ չեմ տանիլ, բալա ջա՛ն։

Դրան տանըմ ա հրսանիք։ Գնըմ ա տենըմ, որ իրա փեսացուն ունքերր կիտած, մտկամոլոր նստած ա, էն քյավթառն ու իրա քրքրված ախչիկն էլ հմբարտ-հմբարտ, ուռուցորված, հարսի թախտին նստած են։ Էն նաչար տղեն սիրտն իմացած ա ըլըմ, էն անսկամին ինչքան ծիծաղացնըմ ա, տենըմ ա, որ պատերը վարթ-