Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մերն ասում ա Ուշաբին․— Տղես գալիս ա։

— Ի՞նչ ես ասում, տղիդ էնենց տեղ եմ ղրկել, որ ուշաբնին վենձ թիքեն հմի ընգաջնին են թողել։

Չէ, եբ տենում են, որ տղեն գալիս ա, Ուշաբը փախչում ա մերումը տապ անում, մերն էլ մտնում ա տեղն ու սուտանց տնքտնքում, մթամ թե հիվանդ ա։ Անմհական խնձորիցն ուտում ա ու էգսի օրը լվանում։

Էգսի օրը տղեն ֆորսի ա գնում, իրիգունը մեղրաճանճի պես ոտքերը ծաղկակոլոլ տուն գալիս, տենում ա, որ մերը էլեդ հիվանդացել ա։

— Հմի՞ ինչդ ա ցավում, ա՜յ մերա,— հարցրուց իգիթը մորը, ինչ դեղ պտիմ ճարել, որ դու լվանաս, ասա՛, ես կենքս ու արևս քե բադա կոնեմ, չունքլի դու սղանաս։

— Լավ էլ գիդեմ դեղը, հմա քե չեմ ղիմիշ անում, որդիս, որ ղրկեմ։ Ասում են Օխտը սարի քմակումը մի Ջեյրան ա րածում։ Պոզերը ոսկի են, ոտներն՝ էրծաթ, պնչածակերիցը կրակ ա դուս թափվում։ Թե որ էն Ջեյրանի կաթնիցը խմեմ, սղանամ։

Տղեն էգսի օրը թուր ու ղալխանը կապում ա, ձի ըլում ու օզանգվում ձիուն, ծտի պես թռչում։

Գնում ա գնում, շատն ու քիչը աստոծ գիտե, հասնում ա էն Հյուրի-մալաքի քոշկ ու սարահին[1]։

— Բո՛զ ձիավոր տղա, սո՛ւր թրավոր տղա,— կանչում ա Հյուրի-Մալաքը,— Ճամփեդ բարի, ո՞ւր ես գնում։

Տղեն ասում ա․— Մերս հիվանդ ա, գնում եմ Օխտը սարի քմակիցը Ջեյրանի կաթը բերեմ, որ մերս խմե, սղանա։

— Էդ ճամփեննի գնացողնի շատ են էլել, հմա եդ եկող՝ ոչ մինը։ Արի՛, էդ ճամփիցը եդ կանգնի, պսակվինք ու միասին ապրինք։

— Դեռ հլա իր մոր փորիցը էլել չի էն ախչիկը, որ մորս խոսքը գեդին գձել տա,— ասում ա տղեն,— ձիուն օզանգու տալի ու անցկենում։

Շատ ա գնում, թե քիչ՝ հասնում ա Օխտը սարերին։ Կենդ-կենդ անց ա կենում սարերը, հմա քանի գնում ա, սարերը մթնում են․ եբ հասնում ա վրա Օխտը սարին, աշխարքը նրա ըղաքին մթնում ա։ Էնենց մթնում են սար ու ձոր, որ ես մութն ասեմ, դու գիշեր իմացիր, ես գշեր ասեմ, դու դժոխք իմացիր, մի խոսքով, էն ղայդի ակնակիր գշեր, որ մատդ աչքը կոխեիր, մարդ տենուլ չէր։ Քամին

  1. Բնագրում տպագրված է՝ սահարին, հավանաբար վրիպակ է—Ծ․ Կ․։