Մի օր, երկու օր, գնըմ ա ախպերակնանոցն ասըմ ա. — Էդ ի՞նչ ա, չկել հմի ինձ մտիկ չի անեիք, հմի բլանիք եք ճարել, գալիս եք բաց անըմ, ամեն բան հազրը՞մ։
Ասըմ են.— Չէ՛, չէ՛, մենք գալիս չենք, դու փասարը պհե. հլա տես էդ ո՞վ ա։
Էնա մի օր էլ հաց չի ունենըմ, թորոնն էլ տանն ա ըլըմ, փետ էլ ա բերըմ, ջուր էլ, ալիր էլ ընդի դնըմ, ինքը դռան տակին տապ անըմ։ Հլը մին էլ տենըմ ա որե՝ էն գորդը տրաքեց, միչիցը մի հուր ու մալաք, մի հուրի փերի ախչիկ դուս էկավ, կռները վի քաշեց ու ընդի կաղնեց։ Ալիրը մաղում ա, թորոնը վառըմ, խմորն ունցըմ, էն նաչարն էլ ընդի թմաշ ա անըմ դռան տակից, ուրխացել ա, հմա հլա դեռ դուս չի գալիս, խոսըմ չի։
Էնա որ խմորը գնդելու վախտն ա ըլըմ, դուս ա գալիս, գնըմ ա պչպաչորվըմ, փթաթվըմ, ասըմ ա.— Որ սհե ես, էլ խի՞ ես ինձ չրչարըմ։
Գնըմ ա գորդան խրխին վի ունըմ, որ թորոնը գձե, բղավըմ ա, թե.— Գձիլ մի, մի օր պետկը կգա։
Նա անջակ չի անրմ, գձըմ ա թորոնը։
Ասըմ ա.— Կփոշմանիս այ։
Էնա էրկու օր, իրեք օր, խնդաս՝ ինչ խնդըմ են, ախպերակնանիքր չիմ իմանըմ են, գալիս են տեսութին։ Խաբարը գնըմ ա էն քոփակ հորը։
Ասըմ ա.— Էդ դրա լայեղը չի, իմ լայեղն ա, թե կա՝ դա յա, թե կա ոչ՝ դա յա, գնացեք բերեք։
Ախչիկն ասըմ ա.— Հմի տեհար, որ ասեի խրխին թորոնը մի գձի՞լ, հմի էն քոփակն ինձ տիրանալ տի, էնա որ խրխին ըլեր, մեչր կմտնեի, նա էլ ոտի տակը կգձեր, սրտամնա կլեր, կհեռանար։
Էնա էկող մարթկերանց հետ, տղեն էլ իրա կնգանը վի յա ունըմ, տանըմ են հոր կուշտը։
Հերն ասըմ ա.— Էլ դու սրա հետ գորձ չունիս, գնա, քու մերն էսա հինգ տարի ա մեռել ա, մեր զանգակի բլանիքը նա պհել ա, թե կգնաս տեղը կիմանաս, քի կտամ, թե չէ, էնա տալ չեմ։
Էն նաչարը սլարած գնըմ ա պատի տակին կուչ գալի, լաց ըլըմ։
Ենա հա՝ կնիկը դուս ա գալի, ասըմ ա.—Սլարիլ մի, գնա էն քոթկի կուշտը, իմ ախպերն ընդի ա, ասա՝ Ազրաբմբո՛ւլ, Ազրա-բմբո՛ւլ դուս արի, Սաչի Սևանն ասեր թե՝ էս տղին տար, սրա մերը մեռած ա, դու տեղը գիդես, գնացեք բլանիքը բերեք։