առնըմ (եղին տանի կնանոնցը, տհէ շաշ բաների հմար թեզ են խափվըմ էլի)։ Եդնա անց ա կենըմ մխելի վախտ, էն նաչար տղեն զարթնըմ ա քնիցը, տենըմ ա, որ ոնչ օթախն ա ընդի, ոնչ գութանի խոփն ա ընդի, ոնչ էլ կնիկն ա ընդի։ Ինքն ու մերն ընդի՝ էլ էն չլոտնին, էլ էն գրչոտնին, դառ ու դարդակ ընդի մնացած։ Էնա նաչարր վի ա կենըմ, դարդ ա անըմ, բողմի ա գալի, խեխտվըմ ա: Վի ա կենըմ, գնըմ, հլե մչա ման ա գալի, գնըմ ա էն տիրացվի տունը գդնըմ։ Տենըմ ա՝ տիրացուն տանր չի, իրա կնիկն ա տանը, հլը մչա լաց ա էլել, աչքերն ուռել են։ Ըտի դրանք իրար փթաթորվըմ են։
Ասըմ ա.— Բա՛ դուն էդ ի՞նչ բերիր իմ գլխին, ա կնիկ ջա՜ն։
Ասըմ ա.— Դե՛ ես ի՞նչ անեմ, ես գութանի խոփի զորութինը գիդեի ոչ, համ էլ քու մերն ասավ՝ ես էլ տվի, ես ի՞նչ անեմ: Դուն էլ ինձ թամբահ չէիր արել, որդիա՞ն տեի գիդենալ:
Եդնա ասըմ ա.— Ինձ ըստիան տար, էս շան ձեռիցն ազատե, ես ըստի կենալ չեմ։
Ասըմ ա.— Բա ո՞նց անենք. կարալ չե՞ս էն խոփը զգնուս ինձ տաս, եդ գնանք իրար հետ ապրի՞նք։
Ասըմ ա.— Ես տեղը գիդեմ ոչ, հմա էսա մթնըմ ա, դու դեսնի տապ արա, ըրիգունն ինքը որ գա հա, ես բալի իմանամ տեղը, քի տամ տանիս։
էնա դրան ըտի պհըմ ա։ Ըրիգունը տիրացուն գալիս ա, էդ գութանի խոփին եդ սհե ձեռով թխկացնըմ ա, ըստոլի վրա ամեն բան էլ լքցվըմ ա, նստըմ ա լակըմ, զխտվըմ, եդնա տանըմ ա խոփը պհըմ ու գալի շնթռըմ։ Էդ տղեն տեղն իմանըմ ա, թե որդի պհեց, իրան կնիկն էլ թաքուն դուռը բաց ա թողըմ, դա խոփը վեր ա անըմ ու դնըմ։
Գնըմ ա խոփին թխկացնըմ, ասըմ ա.— Քեզանից խնթրըմ եմ, որ էլ եդ իմ տունը, իմ ապրուստն ըստի ըլի, ես ու իմ մերն էլ միչին, իմ կնիկն էլ կոխկիս։
Քնըմ ա, եդ րռավոտը վի կենըմ, տենըմ ա ամեն բանն էլ ուսլուբին սաղով իրա տեղն ա, կնիկն էլ՝ կոխկին քնած։
Էն տիրացուն էլ վի ա կենըմ, տենըմ ա տհենց ա, ասըմ ա.— Վա՛յ, վա՛յ, վա՜յ, վա՜յ, էս ո՞նց արի, որ տանիլ տվի։
Դա գլխին ու ոտին վեր ա հատըմ, միրուքն ու մազերր փետըմ ա, հմա նոր էլ գլուխը քարովը կտա, որ զադ ձեռ կգձե։ Եդ ղաթար կենըմ չի, ընդնըմ ա յանա֊յանա, բալի եդ գգնի։ Էլ եդ գնըմ ա չերչու շորեր ա հաքնըմ, եդ նհե մանդըրը֊մունդըրը բաներ