56. ՀՐԵՂԵՆ ՁԻՆ ՈՒ ՍՈՂՈՄԸ
Մի թաքավոր ա ըլըմ, իրեք տղա յա ունենըմ (չիմ էդ անդեր թաքավորնի են ըլրմ, վայ տամ դրանց գլխին): Էդ թաքավորը մի ջգովի սերմն ա ճարըմ, տանըմ ա ցանըմ: Օրի մի օր ասըմ ա. «Հլա գնում տենամ դո՞ւս ա էկել»։ Գնըմ ա տենըմ՝ արտը լավ դուս ա էկել, հմա կես տեղը, մի պուճուր տեղ նհե պլոլիկ ըրածած ա։ Դես ա մտիկ անըմ— դեն, տենըմ ա ղրաղիցը մի իզ էլ ա մեչը չի մտել:
Մնըմ ա հուշ էլած, ասըմ ա.— Հլբաթ երդնքիցն ա վեր էկել ըրածել։
Տղերանցն ասըմ ա.— Բուսու պհեցեք, հլա տեհեք էդ ի՞նչ ա:
Էդ թաքավորը տղերանց էրկու վենձին շատ ա սիրելիս ըլըմ, պուճուրն աչկից ընգաձ ա ըլըմ։
Վենձն ասըմ ա.— Ես կգնամ։
Գնըմ ա մխելի կենըմ ա, հմա քունը տանըմ ա։ Դա քնած ա ըլըմ, եդ էն բանը երգնից վեր ա գալի ըրածըմ ա՝ եդ գնըմ, դա կարըմ չի տեենա։ Եդ ըռավոդրը քուցին-քուցին անելեն եդ ա գալի։
Հմի էլ միչնեկն ա ասըմ.— Դու կարացիր ոչ, հմա ես գնալ տիմ դդնուլ։ Դա էլ ա վի կենըմ, գնըմ, որ տենա։ Հմա դա էլ ա վենձ ախպոր օրն ընգնըմ, կարըմ չի տենա։
Ըժու հմի էլ պուճուրը տի գնալ֊գդնիլ։