Ասըմ ա.— Դե եսի՞մ, էդ քոսոտ ղաթիրն ինձ տվիք. հլե մչա տվի որ, հրես ձեռըս յարա ա էլել, կապել եմ: Դրանք եդ դրա վրա ծիճաղըմ են, տնազ են անըմ, գլխին տալի:
Եդնա էն թաքավորն ասըմ ա.— Ով որ իմ ախչըկա մատնուքը հանել ա, թող գա իրա ղսմաթը տանի:
Անց ա կենըմ մխելի վախտ, տենըմ ա ոչ ով գնըմ չի: Եդնա մի լավ պատրաստութին ա տենըմ, ջահելնուն չիմնուն էլ կանչըմ ա, ուտացնըմ, խմացնըմ, ախչիկն էլ մեչներուն ման ա գալի, գդնըմ չեն, ասըմ ա.— Հլա գնացեք տեհեք էլ ո՞վ ա դռանը մնացել, բերեք:
Գնըմ են տենըմ հրե Սողոմն իրանց դռանը ուրաքր ձեռին տաշ ա անըմ:
Ասըմ են.— Խի՞ չես գալի:
Ասըմ ա.— Պարապ չեմ, փոցխն եմ շինըմ, որ գնամ խոտ հվաքեմ:
Ասըմ են.— Բան չի կա, մի սհաթ արի, թաքավորը կանչըմ ա, եդ կգաս։
Շատ որ զահլեն տանըմ են, գնըմ ա։ Ըստիան֊ընդիան վրեն ծիծաղըմ են, ասըմ են. «Կեխտոտ Սողոմն էլ էկավ, կեխտոտ Սողոմն էլ էկավ», հեչ, գնըմ ա։ Թաքավորի ախչիկը գալիս ա դրա ձեռներին մտիկ ա անըմ, տենըմ ա մատը փթաթած ա։
Ասըմ ա.— Հլա փաթաթանը եդ արա։
Ասըմ ա.— Տաշ անելիս ձեռս կտրել եմ, ցավըմ ա, կարալ չեմ։
Թաքավորն ասըմ ա.— Բան չի կա, բաց արա, ես սղացնել կտամ։
Էնա բաց ա անըմ, մատնուքը վլվլում ա, շողքն ընգնըմ ա օջորքը, նոր ըտի թաքավորի ախչիկը ուրխանըմ ա, գալիս ա ձեռը բռնըմ ա, տանըմ են թախտին նստացնըմ, օխտն օր, օխտը քշեր հրսանիք են անըմ, էն էրկու ախպերտինքն էլ ընդի մնըմ են բերաններուն բաց արած, ասըմ են.— Էս փչվածըմը սհե հունար կար, մենք գիդեինք ոչ։
Նոր ըտի նհանք հասնըմ են իրանց մուրազին, դուն էլ հասնիս քու մուրազին, բալա ջան։